ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բերդ համայնքը նոր գույների մեջ

Ապրիլի 14, 2017
Լուրեր կազմակերպություններից

Տավուշի մարզի Բերդ համայնքի  ԻՄՓԱՔԹ  Պոզիտիվ   ակումբը, որը համայնքում գործում է արդեն  մեկ տարի, նպատակ ունի խթանել  աճող սերնդի  քաղաքացիական  ու  հասարակական կարողությունների ձևավորմանը  կենսագործունեության տարբեր ոլորտներում: Ակումբի շաբաթական հանդիպումների ընթացքում երեխաները ոչ ֆորմալ կրթական մոդուլների օգնությամբ ստանում են գիտելիք և կարողություններ առաջնորդության, աշխատունակության, ակտիվ քաղաքացիության և այլ ասպարեզներում:

«Աշխատունակություն» մոդուլն ուսանելուց հետո ակումբականները և ակումբի առաջնորդ Լիանա Տերզիկյանը  մշակեցին  թվով երկրորդ համայնքային ծրագիրը «Գունագեղ Բերդ» անվամբ, որի նպատակն էր համայնքի զբոսայգու հենապատերը զարդարել տարբեր  բնույթի գեղեցիկ պատկերներով (սթրիթ արթ): Ներկայացնելով ծրագիրը համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի հետ, ակումբը ձեռնամուխ եղավ նախագծի իրականացմանը:  Երեխաներին աջակցեց նաև համայնքի տաղանդավոր նկարիչ Ավետ Արզումանյանը, ով մի քանի օրերի ընթացքում երեխաների հետ նկարազարդման վայրերը դարձին գրավիչ ու գեղեցիկ: Երեխաները բավականին ոգևորված էին ծրագրի իրականացման օրերին, քանի որ իրենց մտահղացումը ինչ որ գեղեցիկ հետք թողնել սիրելի համայնքում, կյանքի կոչվեց և գերազանցեց սպասելիքները: Սա շատ էական նշանակություն ունի ակումբի համար, որովհետև աշխատելով որպես թիմ, համոզվում են միասին գործելու դեպքում արդյունքի հասնելու մեջ և մղում է նոր գաղափարների:

Ակումբի անդամ, 14  ամյա Աննան շատ ոգևոված կատարված աշխատանքով, նշում  է. «Ծրագիրն ուղղակի գերազանց է։ Արդյունքները ապշեցնում են և՛ մեզ, և՛ դիտորդին։ Սկզբում տրամադրվածություն չկար, բայց ծրագրի իրականացման  ընթացքում  բոլորս ոգեւորվեցինք։ Այդ 5 օրը անցավ շատ արագ եւ ուրախ, որի համար շնորհակալություն ենք հայտնում Ավետ Արզումանյանին, մեր առաջնորդ Լիանան Տերզիկյանին, Վորլդ Վիժն կազմակերպությանը՝ աջակցության համար։ Նման բան դեռեւս մեր տարածաշրջանում չէր եղել, սակայն ԻՄՓԱՔԹ ակումբն  օգնեց ավելի գեղեցկացնելու  Բերդը»: Իսկ 14  ամյա Մոնիկան շատ էր սպասել նախագծի իրականացմանը. «Իրագործեցինք  ծրագիր, որը արժանացավ քաղաքացիների հավանությանը և  գեղեցկացրեց Բերդի մանկական զբոսայգին: Երկար էի սպասել նման ծրագրի: Այն լավ անդրադարձ կունենա համայնքի համար: Շատերը անցնում էին  անտարբեր,իսկ ոմանք փորձում  հասկանալ նկարների բովանդակությունը: Այս 5 օրերի ընթացքում հոգնում էինք, սակայն ընկերական ջերմ մթնոլորտում աշխատելը նոր էներգիա էր հաղորդում»:

ԻՄՓԱՔԹ  ծրագիրը մշակվել է Ռումինիայում «Նոր Հորիզոններ» հիմնադրամի կողմից և Հայաստանում իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի կողմից: 2017թ. դրությամբ  ավելի քան 35  ԻՄՓԱՔԹ ակումբներ են գործում  Հայաստանի 6 մարզերում, որոնք ունեն  550-ից ավելի անդամ: Նպատակն է համախմբել երիտասարդությանը  ԻՄՓԱՔԹ  խմբերում, աջակցել նրանց ձեռք բերել քաղաքացիական հասարակության և աշխատանքային շուկայում մրցունակ լինելու համար անհրաժեշտ կարողություններ: Այն ստեղծագործաբար միավորում է զվարճանքը, ուսուցումը և համայնքային ծառայությունը, նաև խրախուսում է երիտասարդներին` նրանց տրամադրելով սոցիալական, քաղաքական և տնտեսական կյանքում մասնակցելու անհրաժեշտ ունակություններ և կարողություններ:

ՎՎՀ Իջևանի Տարածքային ծրագրի գրասենյակ

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)