ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Արթիկը»՝ բասկետբոլի Ա-լիգայի կանոնավոր առաջնության հաղթող

Օգոստոսի 2, 2023
Սպորտային լուրեր

Բասկետբոլի Ա-լիգայի կանոնավոր առաջնության հաղթողի կոչմանն արժանացել է «Արթիկը»: Դիտարժան ու լարված պայքարում թիմը եզրափակչում կարողացել է 95:86 հաշվով առավելության հասնել «Ուրարտուի» նկատմամբ և նվաճել չեմպիոնությունը:

Հանդիպման ամենաարժեքավոր բասկետբոլիստ է ճանաչվել «Արթիկ» թիմի խաղացող Խավիեր Ուոմաքը: Նա վաստակել է 24 միավոր, 6 անգամ կատարել արդյունավետ փոխանցում և 22 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին:

Երրորդ տեղի համար խաղում էլ ուժեղ են գտնվել ԲԿՄԱ-ի բասկետբոլիստները, որոնք «Դվինի» դեմ ողջ հանդիպման ընթացում զիջելիս են եղել մրցակցին, սակայն վերջնամասում կամային որակների շնորհիվ ընդամենը 3 միավորի տարբերությամբ առավելության են հասել մրցակցի նկատմամբ՝ 94:91:

Հանդիպման ամենաարժեքավոր բասկետբոլիստի կոչմանն արժանացել է ԲԿՄԱ թիմի խաղացող Յուրա Մելիքյանը: Նա վաստակել է 19 միավոր, 5 անգամ կատարել արդյունավետ փոխանցում, 21 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին:

Հաղթողներին պարգևատրել է Ա-լիգայի նախագահ Արա Պողոսյանը: Որոշվել են նաև անհատական պայքարում լավագույնները: Մրցաշարի ամենաարժեքավոր բասկետբոլիստը Դավիթ Խաչատրյանն է («Արթիկ»), մարզիչը՝ Գոռ Մովսիսյանը («Արթիկ»), լավագույն երիտասարդ բասկետբոլիստը՝ Հայկ Կարախանյանը («Արթիկ»), լավագույն հայ բասկետբոլիստը և լավագույն խաղարկողը՝ Դանիիլ Գևորգյանը («Ուրարտու»):

Արա Պողոսյանն, ամփոփելով մրցաշարն, ընդգծում է՝ չէր էլ կարող պատկերացնել, որ կիսաեզրափակիչներն ու եզրափակիչն այդքան հետաքրքիր կարող են ստացվել:

«3-րդ տեղի պայքարը ևս դիտարժան էր, հաղթողը որոշվեց վերջին վայրկյաններին, եզրափակիչն էլ մինչև վերջ լարվածության մեջ պահեց ու հայտնի չէր, թե ով կլինի առաջինը: «Արթիկն» ուժեղ գտնվեց, որովհետև 6 հոգով էր հանդես գալիս, 5-ը խաղադաշտում էին, իսկ 6-րդը երկրպագուներն էին, որոնք մեծ քանակությամբ ժամանել էին աջակցելու»,- խոստովանում է Պողոսյանը:

Ա-լիգայի ավարտված առաջնության լավագույն մարզիչ Գոռ Մովսիսյանը, որն «Արթիկի» հետ նվաճել է չեմպիոնական տիտղոսը, նշում է՝ թիմային անտրտունջ աշխատանքի ու երկրպագուների աջակցության շնորհիվ են իրենք կարողացել լավ մրցաշրջան անցկացնել:

«Շատ բարդ եզրափակիչ ստացվեց, բայց ի վերջո գտանք մրցակցին փակելու ճանապարհը, ինչի շնորհիվ էլ հաղթեցինք»,- ասում է մարզիչը:

Նրա խոսքով՝ Ա-լիգան շատ դիտարժան է ստացվել, մանավանդ՝ փլեյ-օֆֆի հանդիպումները: Գոռ Մովսիսյանը նշում է՝ գոհ է իր բոլոր բասկետբոլիստներից, որոնք աչքի են ընկել արդյունավետ ու դիտարժան խաղով. «Անկրկնելի կենտրոնական ունենք՝ Դավիթ Խաչատրյանը, Ուոմաք եղբայրները շատ լավ խաղացին, սկզբում չէին հարմարվում հայաստանյան բասկետբոլին ու Արթիկի պայմաններին, բայց հետո սկսեցին լավ հանդես գալ և թիմը հարազատի պես ընդունել: Իր ուրույն տեղն ունի պաշտպան Մխիթար Վարդանյանը, իսկ Հայկազ Գրիգորյանը շատ լավ գաղտնի փոխանցումներ է կատարում: Ու, իհարկե, մեր երիտասարդները, որոնք հեռանկարային են և մի քանի տարի անց կփայլեն»:

Նշենք՝ ավելի վաղ Գոռ Մովսիսյանի թիմը նվաճել էր նաև Հայաստանի սուպերգավաթը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)