ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ներկայացվել են «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի հաշվետվությունները

Օգոստոսի 4, 2023
Լուրեր կազմակերպություններից

Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնում (ԿԶՆԱԿ) տեղի է ունեցել «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» («ԴՍԵԲ») հիմնարկի ղեկավար հանձնաժողովի հերթական նիստը:

Այն վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ որպես ղեկավար հանձնաժողովի նախագահ: Նիստին ներկա էր ԿԶՆԱԿ-ի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, որպես հատուկ հյուր՝ հրավիրված էր ՄԱԿ ՊՀԾ հայաստանյան գրասենյակի ղեկավար Նաննա Սկաուն։

Հանդիպմանը ներկայացվել են «ԴՍԵԲ» հիմնարկի գործունեության 2023 թ. 2-րդ եռամսյակի հաշվետվությունները, ինչպես նաև «Առողջ ապրելակերպ» պարտադիր խմբակի «Սնուցում և ֆիզիկական ակտիվություն» բաղադրիչի 6-րդ և 8-րդ դասարաններում փորձարկման մոնիտորինգի արդյունքները։ Քննարկվել են դպրոցամերձ ջերմատների և ինտենսիվ այգիների հետ կապված աշխատանքները, այդ թվում՝ գյուղատնտեսների ներգրավման և խմբակների գործարկման համատեքստում։

Հաշվետվության ընթացքում նշվել է, որ մարզպետարանների հետ համագործակցությամբ թարմացվել է դպրոցական ճաշացանկը, և մշակվել են մեթոդական ուղեցույցներ։ Նախատեսվում է պիլոտային ծրագիր՝ մի քանի դպրոցներում 5-րդ դասարանից բարձր աշակերտների համար վճարովի ճաշարաններ ունենալու և դրանք համապատասխան ուղեցույցներով աշխատացնելու հնարավորությունները:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընդգծել է բոլոր դպրոցների՝ չոր սննդից տաք սննդի անցման անհրաժեշտությունը: Այս ուղղությամբ նա առաջարկել է կատարել վերլուծություն և ներկայացնել, թե քանի դպրոցում ներդրված չէ տաք սննդի համակարգը: Ըստ նրա՝ կարիքի գնահատումից հետո կքննարկվեն համապատասխան պայմաններ և տեխնիկա ձեռք բերելու հնարավորությունները՝ տվյալ դպրոցներում ևս ապահովելու տաք սնունդ: Արաքսիա Սվաջյանը նշել է Երևանում ևս «Դպրոցական սնունդ» ծրագրի ներդրման ու հետագա քայլերի պլանավորման անհրաժեշտությունը:

Նիստի ընթացքում որպես հաշվետվություն՝ ներկայացվել են Տավուշում կատարված մշտադիտարկման արդյունքները. այդ նպատակով այցելություններ են եղել շուրջ 500 դպրոց: Սեպտեմբերին գործընթացը կշարունակվի: Առաջարկվել է կատարել մշտադիտարկման համակարգի փոփոխություն: Արդեն իսկ հաստատվել է մշտադիտարկման ուղեցույցը, որը, ըստ առաջարկի, պետք է դառնա էլեկտրոնային կառավարման մաս: Մշակվել են նաև ձեռնարկներ՝ դպրոցական այգեպանների համար: Նախատեսվում են վերապատրաստումներ տարբեր ուղղություններով՝ թե՛ խոհարարների, թե՛ տնօրենների համար, ինչպես նաև աշխատանքներ են տարվելու դասղեկների հետ:

Դպրոցներում նաև կազմակերպվում են ինտերակտիվ ներկայացումներ առողջ սննդի մասին: Առաջին ներկայացումը տեղի է ունեցել Աշտարակի թիվ 4 դպրոցում:

Նշվել է, որ «Առողջ ապրելակերպ» պարտադիր խմբակի «Սնուցում և ֆիզիկական ակտիվություն» բաղադրիչի՝ 6-րդ և 8-րդ դասարաններում փորձարկումը դրական է ընդունվել դպրոցներում, ինչի արդյունքում տարեցտարի ծրագիրը կկատարելագործվի:

Դպրոցամերձ ջերմատների և ինտենսիվ այգիների վերաբերյալ կարևորվել է ոլորտում օրենսդրական կարգավորում ունենալու անհրաժեշտությունը, ինչը զգալիորեն կհեշտացնի գործընթացը:

Նիստի ավարտին որոշվել է առաջարկները քննարկել աշխատանքային կարգով և ընթացք տալ` ըստ անհրաժեշտության:

Նիստի մասնակիցներն արված աշխատանքների հաշվետվությունները գնահատել են գոհացուցիչ և հաստատել դրանք:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)