ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեն համագործակցության է հրավիրում կազմակերպությունների

Օգոստոսի 7, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լեզվի կոմիտեն համագործակցության է հրավիրում հայերեն ուսուցանող կազմակերպություններին՝ Հայաստան տեղափոխված անձանց համար հայերենի դասընթաց կազմակերպելու նպատակով։

Համագործակցել ցանկացող կազմակերպություններին խնդրում ենք մինչև 2023 թվականի օգոստոսի 11-ը contact@langcom.am էլեկտրոնային հասցեով ուղարկել անհրաժեշտ տվյալները (կազմակերպության անվանումը, հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, ղեկավարի անուն-ազգանունը)։

Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել Լեզվի կոմիտե, հեռ` (+374)10266879 (ներքին համարներ` 13, 15)։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն