ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԱՊՀ խաղեր. Հայաստանի վոլեյբոլի տղաների ընտրանին առաջին հաղթանակն է գրանցել

Օգոստոսի 9, 2023
Սպորտային լուրեր

Բելառուսի Հանրապետությունում օգոստոսի 4-ից ընթանում են ԱՊՀ 2-րդ խաղերը, որին Հայաստանը ներկայացնում են 140-ից ավելի պատանի և երիտասարդ մարզիկներ:

Օգոստոսի 8-ին Մինսկի «Սպորտային պալատ»-ում կայացած առաջին խաղում Հայաստանի վոլեյբոլի տղաների ընտրանին մրցել է Արաբական Միացյալ Էմիրությունների թիմի հետ և վստահ հաղթանակ տարել՝ 3:0 հաշվով: Թիմը հաջորդ հանդիպմանը կմրցի Բելառուսի հավաքականի հետ:

Այս պահի դրությամբ Հայաստանի հավաքականն ԱՊՀ խաղերում նվաճել է երեք մեդալ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն