ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Շարունակվում են վոլեյբոլի ենթախմբային փուլերի մրցումները

Օգոստոսի 9, 2023
Սպորտային լուրեր

Հայ-Ռուսական համալսարանում անցկացվել է Համահայկական 8-րդ խաղերի ծրագրով կանանց վոլեյբոլի ենթախմբային փուլի մրցումները: Այսօր տեղի է ունեցել Սիսիան-Փասադենա, Երևան-Ստամբուլ վոլեյբոլի աղջիկների թիմերի հանդիպումները։

Դիտարժան և ուժեղ թիմի դեմ լարված ու անզիջում պայքարում 3-2 հաշվով հաղթել է Սիսիանի աղջիկների թիմը։

Երևան-Ստամբուլ վոլեյբոլի աղջիկների թիմերի պայքարում 3-1 հաշվով հաղթանակ է տոնել Երևանի թիմը:

Նշենք, որ Համահայկական 8-րդ խաղերի վոլեյբոլի մրցաշարին մասնակցում են կանանց 10 և տղամարդկանց 20 թիմեր:

Օգոստոսի 10-ին կշարունակվեն վոլեյբոլի տղամարդկանց թիմերի մրցումները:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն