ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Համահայկական 8-րդ խաղեր. բասկետբոլի թիմերը մրցում են ամեն օր

Օգոստոսի 10, 2023
Սպորտային լուրեր

Համահայկական 8-րդ ամառային խաղերը շարունակվում են. բասկետբոլի թիմերն ակտիվ պայքարի մեջ են:

Բասկետբոլի մրցումները սկսվել են օգոստոսի 7-ից և կտևեն մինչև ամսի 18-ը: Դրանք անցկացվում են Երևանի «Միկա», «Շենգավիթ» մարզահամալիրներում և Արթիկի մարզադպրոցում: Մրցումներին մասնակցում են տղամարդկանց 30 և կանանց 14 թիմեր:

Ինչպես տեղեկացնում են Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեից, այս պահին առաջատար են Երևանի, Հոլիվուդի, Ախալքալաքի, Արթիկի, Ստամբուլի թիմերը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն