ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Դասվարների կամավոր ատեստավորման համար նախատեսված ձեռնարկներն հասանելի են առցանց

Օգոստոսի 11, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորմանն այս տարի հնարավորություն ունեն մասնակցելու նաև դասվարները:

Այսուհետ նախարարության պաշտոնական կայքում pdf տարբերակով հասանելի են դասվարների կամավոր ատեստավորման մեթոդական ուղեցույցում ներկայացված գրականության ցանկում զետեղված 4 ձեռնարկներ՝

  • «Տարրական դպրոցում հանրահաշվական և երկրաչափական նախագիտելիքների ուսուցման մեթոդիկան», 
  • «Տարրական դասարաններում թվաբանական գործողությունների ուսուցման մեթոդիկան»,
  • «Տարրական դպրոցում տեքստային խնդիրների ուսուցումը»,
  • «Կրտսեր դպրոցում մեծությունների ուսուցման տեխնոլոգիան»:

Նշենք, որ 2023 թվականից սկսած՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորումն անցկացվում է 1-12-րդ դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչների համար: Կամավոր ատեստավորմանը հնարավորություն ունեն մասնակցելու նաև միջին մասնագիտական որակավորում ունեցող ուսուցիչները: Նվազագույնը 60 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում նրանք կշարունակեն իրենց մասնագիտական գործունեությունը՝ «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջի համաձայն:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն