ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Համահայկական խաղեր. 6 մարզաձևերում հաղթողները պարգևատրվել են

Օգոստոսի 16, 2023
Սպորտային լուրեր

Համահայկական 8-րդ ամառային խաղերը մոտենում են ավարտին: 19 մարզաձևով անցկացվող խաղերում օգոստոսի 15-ին պարգևատրվել են արդեն ավարտված 6 մարզաձևերի հաղթողները:

Համահայկական խաղերի համաշխարհային կազմկոմիտեի տեղեկացմամբ՝ հանդբոլի, սեղանի թենիսի, աթլետիկայի, գոլֆի, հրաձգության և լողափնյա վոլեյբոլի առաջնությունների հաղթողներն ու մրցանակակիրներն իրենց մեդալները ստացել են Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում:

Պարգևները մարզիկներին հանձնել են Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի անդամներ՝ Շահան Սեմերջյանը (Լիբանան), Ավետիս Թոքաթլյանը (Արգենտինա), Սեպուհ Պաղտոյեանը (Ավստրիա), ինչպես նաև Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվավոր անդամներ Հարություն Յավրյանը (Երևան) և Ալֆրեդ Հավանը (Իրան)։ Հանդբոլի մրցանակակիր 46 մարզիկներին պարգևները հանձնել են FastBank-ի կողմից Թվային մարքեթինգի գծով տնօրեն Աղասի Վարդանյանը և FastShift-ի մարքեթինգի տնօրեն Թամարա Ասատրյանը։

Ընդհանուր առմամբ պարգևատրվել է 136 մարզիկ։

Մրցանակակիրները՝

Հանդբոլի առաջնություն. թիմային հաշվարկ

1-ին տեղ՝ Վանաձոր,

2-րդ տեղ՝ Երևան,

3-րդ տեղ՝ Ալավերդի

Սեղանի թենիս. թիմային հաշվարկ

Տղամարդկանց թիմային խաղ՝

1-ին տեղ՝ Երևան

2-րդ տեղ՝ Պլովդիվ

3-րդ տեղ՝ Գյումրի

Կանանց թիմային խաղ

1-ին տեղ՝ Երևան

2-րդ տեղ՝ Բուրջ Համուդ

3-րդ տեղ՝ Վանաձոր

Անհատական. Տղամարդիկ

1-ին տեղ՝ Հարությունյան Հարություն (Երևան)

2-րդ տեղ՝ Բաղդասարյան Վարուժան֊ (Ստեփանակերտ)

3-րդ տեղ՝ Ղազարյան Մնացական (Գյումրի)

Անհատական. Կանայք

1-ին տեղ՝ Վարդանյան Ռուբինա (Երևան)

2-րդ տեղ՝ Խաչատրյան Հասմիկ (Երևան)

3-րդ տեղ՝ Սահակյան Մարիանա (Բուրջ Համուդ)

Տղամարդկանց զուգախաղեր

1-ին տեղ՝ Հարությունյան Հարություն – Ղոթանյան Դավիթ (Երևան)

2-րդ տեղ՝ Ռաֆաելյան Էդգար- Ջուլհակյան Հովհաննես (Վանաձոր)

3-րդ տեղ՝ Ղազարյան Մնացական-Վասիլյան Ավետ (Վանաձոր, Գյումրի)

Կանանց զուգախաղեր

1-ին տեղ՝ Մաթևոսյան Հասմիկ- Սահակյան Մարիանա (Գյումրի, Բուրջ Համուդ)

2-րդ տեղ՝ Խաչատրյան Հասմիկ- Վարդանյան Ռուբինա (Երևան)

3-րդ տեղ՝ Փարսադանյան Ռաիսա- Պողոսյան Ասյա (Երևան)

Աթլետիկա

400մ. տղաներ

1-ին տեղ՝ Սարգսյան Դավիթ (Երևան, 50.1)

2-րդ տեղ՝ Արամյան Արամ (Արտաշատ, 50.5)

3-րդ տեղ՝ Հարությունյան Գոռ (Վանաձոր, 50.6)

400մ. աղջիկներ

1-ին տեղ՝ Չիլոյան Գայանե (Երևան, ֊56.68)

2-րդ տեղ՝ Բաղյան Մարիաննա (Վանաձոր, 57.62)

3-րդ տեղ՝ Գրիգորյան Միլենա֊ (Արտաշատ, 59.52)

Սկավառակի նետում. Տղաներ

1-ին տեղ՝ Մանուկյան Մանուկ (Գյումրի, 50.32)

2-րդ տեղ՝ Առաքելյան Վանիկ (Գյումրի, 44.62)

3-րդ տեղ՝ Մանուկյան Վահան (Գյումրի, 34.45)

Հեռացատկ. Կանայք

1-ին տեղ՝ Սարգսյան Յանա (Կապան,֊ 5.87)

2-րդ տեղ՝ Ադամյան Սոնա (Երևան, 5.62)

3-րդ տեղ՝ Մինասյան Մարիետա-(Կապան, 5.38)

Գնդի հրում. Կանայք

1-ին տեղ՝ Շահնազարյան Ժաննա (Վանաձոր, 10.40)

2-րդ տեղ՝ Սարգսյան Գայանե (Գյումրի, 9.50)

3-րդ տեղ՝ Արսենյան Ռուզաննա֊ (Երևան, 9.10)

100մ. եզրափակիչ. տղաներ

1-ին տեղ՝ Ղուկասյան Դավիթ (Վանաձոր, 11.47)

2-րդ տեղ՝ Մազելա Ջասթին (Մոնրեալ, 11.64)

3-րդ տեղ՝ Բադալյան Վաղարշակ (Կապան, 11.74)

100մ. եզրափակիչ. կանայք

1-ին տեղ՝ Չիլոյան Գայանե (Երևան, 12.32)

2-րդ տեղ՝ Բաղյան Մարիաննա (Վանաձոր, 12.57)

3-րդ տեղ՝ Քեշիշյան Սինթիա (Թեհրան, 12.87)

1500մ. տղաներ

1-ին տեղ՝ Մկրտչյան Երվանդ (Գյումրի, 3.58.53)

2-րդ տեղ՝ Հարությունյան Բալաբեկ (Երևան, 4.13.93)

3-րդ տեղ՝ Հարությունյան Սոս (Գյումրի, 4.16.07)

1500մ. աղջիկներ

1-ին տեղ՝ Ալավերդյան Էլլադա (Վանաձոր, 4.49.72)

2-րդ տեղ՝ Սարգսյան Մարի (Գյումրի, 5.01.77)

3-րդ տեղ՝ Գալստյան Կատյա (Աշոցք, 5.24.10)

Գոլֆ

Տղամարդիկ/ Գրոս կարգի

1-ին տեղ՝ Լիվի Ջեյմս (229, Նիկոսիա)

2-րդ տեղ՝ Դարվին Դավիդյան (234, Մոնրեալ)

3-րդ տեղ՝ Խաչատուր Վրթանեսյան (241, Երևան)

Տղամարդիկ / Նեթ կարգի

1-ին տեղ՝ Լիվի Ջեյմս (203, Նիկոսիա)

2-րդ տեղ՝ Դարվին Դավիդյան (216, Կանադա, Մոնրեալ)

3-րդ տեղ՝ Խաչատուր Վրթանեսյան (219, Երևան)

Կանայք / Գրոս կարգի

1-ին տեղ՝ Անուշ Այվազյան (278, Մոնրեալ)

2-րդ տեղ՝ Ելիզավետա Առուստամյան (286, Դոնի Նախիջևան, ՌԴ)

Կանայք / Նեթ կարգի

1-ին տեղ՝ Անուշ Այվազյան (218, Մոնրեալ)

2-րդ տեղ՝ Ելիզավետա Առուստամյան (253, Դոնի Նախիջևան)

Հրաձգություն

Տղաներ

1-ին տեղ Գևորգ Մելքոնյան (Երևան)

2-րդ տեղ Զավեն Իգիթյան (Երևան)

3-րդ տեղ Գրիգոր Պողոսյան (Երևան)

Աղջիկներ

1-ին տեղ Լիլիթ Մկրտչյան (Գյումրի)

2-րդ տեղ Քնքուշ Գասպարյան (Գյումրի)

3-րդ տեղ Աստղիկ Մխիթարյան (Երևան)

Լողափնյա վոլեյբոլ

Աղջիկներ

1-տեղ՝ Գառնի

Բադալյան Արփինե

Հակոբյան Միլենա

2-տեղ՝ Դոնի-Նախիջևան

Յուլիյա Աղգոյան

Էկիզյան Աննա

3-տեղ՝ Աշտարակ

Մարտիրոսյան Տաթևիկ

Վարդանյան Միլենա

Հիշեցնենք, որ Համահայկական 8-րդ խաերը կտևեն մինչև օգոստոսի 19-ը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)