ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ագրոտեխնոլոգիա». մասնագիտական կողմնորոշման նոր դասընթաց՝ ավագ դպրոցի աշակերտների համար

Օգոստոսի 16, 2023
Լուրեր կազմակերպություններից

Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման շրջանակում փորձարկվելու է ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված, ««Ագրոտեխնոլոգիա» մասնագիտական կողմնորոշման դասընթաց ավագ դպրոցի համար» առարկայական ծրագիրը:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մշակած ծրագիրը նախատեսված է 10-12-դասարանների համար:

«Ագրոտեխնոլոգիա» մասնագիտական դասընթացի նպատակն է ավագ դպրոցի սովորողների շրջանում ձևավորել համապարփակ և ընդհանրական գիտելիքներ գյուղատնտեսության ոլորտի և արտադրության կազմակերպման վերաբերյալ, ինչը նրանց հնարավորություն կտա ճիշտ կողմնորոշվելու ապագա մասնագիտության ընտրության հարցում:

Դասընթացում ներառված են գյուղատնտեսության երկու հիմնական ճյուղերի՝ բուսաբուծության և անասնաբուծության վարման, գյուղատնտեսական առաջնային արտադրանքի վերամշակման, նորագույն տեխնոլոգիաների գործարկման, կառավարման ու պահպանմանը վերաբերող թեմաներ:

««Ագրոտեխնոլոգիա» մասնագիտական կողմնորոշման դասընթաց ավագ դպրոցի համար» առարկայական ծրագիրն առաջարկվում է իրականացնել 30-38 ժամաքանակով:

Մասնագիտական դասընթացի ավարտին աշակերտները գիտելիքներ կունենան դաշտային և բանջարային մշակաբույսերի, բազմամյա պտղահատապտղային բույսերի ու խաղողի վազի տեսակային կազմի, շրջանացված սորտերի, դրանց խմբավորման, մշակման տեխնոլոգիաների, ցանքատարածքների ու այգետարածքների տեղաբաշխման մասին:

Աշակերտները գիտելիքներ ձեռք կբերեն նաև տարբեր կենդանիների բուծման ու պահվածքի կազմակերպման, շրջակա միջավայրի բնական բաղադրիչների՝ էկո համակարգերի ու բնական ռեսուրսների, արդյունավետ օգտագործման և այլնի վերաբերյալ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն