ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Համահայկական խաղեր. թիմային մարզաձևերում պայքարը մոտենում է ավարտին

Օգոստոսի 17, 2023
Սպորտային լուրեր

Համահայկական 8-րդ խաղերում թիմային մրցաշարերը մոտենում են եզրափակիչներին։

Այսօր՝ օգոստոսի 17-ին, կիսաեզրափակիչ խաղեր կկայանան կանանց և տղամարդկան բասկետբոլի, ֆուտբոլի և տղամարդկանց ֆուտզալի մրցումներում: Կանանց ֆուտզալում պայքարն այսօր կհանգուցալուծվի՝ սպասվում են եզրափակիչն ու 3-րդ տեղի համար խաղը:

Համահայկական խաղերի համաշխարհային կազմկոմիտեի պաշտոնական կայքը հրապարակել է օգոստոսի 17-ին սպասվող խաղերի ժամանակացույցը:

Տղամարդկանց բասկետբոլի կիսաեզրափակիչներում սպասվում են հետևյալ խաղերը․

Ժամը 19։00-ին՝ Բևերլի Հիլզ – Գլենդել Մ

Ժամը 20։30-ին՝ Արթիկ – Գլենդել

Հանդիպումները կկայանան «Միկա» մարզահամալիրում։

Կանանց բասկետբոլի կիսաեզրափակիչները ևս «Միկայում» են։

Ժամը 16։00-ին՝ Գլենդել – Թեհրան

Ժամը 17։30-ին` Բևերլի Հիլզ – Շումեն

Ֆուտբոլի կիսաեզրափակչում կկայանան հետևյալ խաղերը․

11։00-ին՝ Դոնի Նախիջևան – Կրասնի Ղրիմ

15։00-ին՝ Բուենոս Այրես – Սոչի

Դոնի Նախիջևան–Կրասնի Ղրիմ հանդիպումը Չարենցավանում է, իսկ կիսաեզրափակիչ մյուս խաղը՝ Աշտարակում։

Տղամարդկանց ֆուտզալի կիսաեզրափակչի շրջանակներում Չարենցավանում տեղի կունենան այս խաղերը․

Ժամը 11։00-ին` Երևան – Մոսկվա

Ժամը 13։00-ին` Դոնի Ռոստով – Աբովյան

Իսկ կանանց ֆուտզալի մրցաշարն այսօր ավարտվում է։ Չարենցավանում տեղի կունենա եզրափակիչը, ինչպես նաև 3-րդ տեղի համար հանդիպումը։

Բրոնզե մեդալների համար կմրցեն երևանյան 2 թիմեր՝ Երևան 1 – Երևան 2։ Չեմպիոնական կոչումն էլ կվիճարկեն Սիդնեյ 2 և Արթիկ թիմերը։ 3-րդ տեղի համար խաղի մեկնարկը ժամը 15։00-ին է, իսկ Սիդնեյ 2 – Արթիկ եզրափակչինը՝ 17։00-ին։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)