ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը կանցկացվի Դեբետ գյուղում

Օգոստոսի 18, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ օգոստոսի 20-27-ը, Լոռու մարզի Դեբետ գյուղում «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ-ն կիրականացնի «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը:

Ավանդույթի համաձայն՝ աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան ժամանած կինոգործիչները մեկ շաբաթ կապրեն գյուղացիների տներում, կծանոթանան հայկական կենցաղին ու մշակույթին, իսկ գյուղացիները հնարավորություն կունենան տեսնելու վերջին տարիների վավերագրական կինոյի լավագույն նմուշները։

Ընդհանուր առմամբ՝ փառատոնը կներկայացնի շուրջ 40 ֆիլմ. օտարերկրյա ֆիլմերը կցուցադրվեն հայերեն թարգմանությամբ։ Կարճամետրաժ ու լիամետրաժ ֆիլմերի մրցույթներից բացի կլինեն նաև հատուկ ցուցադրություններ: Հայ կինոյի 100-ամյակին նվիրված՝ ծրագրում ժողովված կլինեն հայկական կինովավերագրության ուշագրավ նմուշներից 9-ը, և «Մենք ուրուր օնինք» եռաֆիլմ ծրագիրը:

Փառատոնի օրերին արվեստագետ Թհու Ան Նգույենը տիկնիկների պատրաստման աշխատարան կվարի տեղի երեխաների համար։ Երևանում՝ Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում տեղի կունենա ամերիկյան «Երկիր իգական» ֆիլմի ցուցադրությունը՝ ռեժիսոր Քորթնի Սթիվենսի ներկայությամբ և արտակադրային տեքստի կենդանի կատարմամբ։

Բոլոր ցուցադրությունների մուտքն անվճար է։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն