ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Շուրջ 2000 կամավոր, ավելի քան 7000 մարզիկ, մեդալների 107 հավաքածու. Համահայկական ամառային 8-րդ խաղերն ավարտվել են

Օգոստոսի 21, 2023
Սպորտային լուրեր

Օգոստոսի 19-ին Գառնիում տեղի է ունեցել Համահայկական խաղերի փակման պաշտոնական արարողությունը, որին մասնակցել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը, ՀԽՀԿ ներկայացուցիչներ և խաղերին մասնակցած մարզիկներ, պատվիրակությունների անդամներ։

«Միասնություն սպորտով» կարգախոսի ներքո Համահայկական 8-րդ խաղերը Հայաստանում էին միավորել աշխարհի տարբեր ծայրերից ժամանած մեր հայրենակիցներին։ 41 երկրների 181 քաղաքների ավելի քան 7000 մարզիկներ երկու շաբաթների ընթացքում պայքարել են մեդալների 107 հավաքածուի համար։ Նրանց 80%-ից ավելին առաջին անգամ էր Հայաստանում։

Միջոցառման ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը մրցանակներ է հանձնել «Համահայկական խաղերի գեղեցկուհի», «Լավագույն պատվիրակություն», «Արդարացի խաղ», «Համահայկական խաղերի հայտնություն», «Մարզական ոգի և արիություն», «Լավագույն քաղաք՝ արտերկրի և Հայաստանի Հանրապետության» անվանակարգերում հաղթողներին։

Համահայկական խաղերի գեղեցկուհի մրցույթում հաղթող է ճանաչվել ԱՄՆ Բևերլի Հիլզ քաղաքի բասկետբոլիստուհի Աննա Ասլանյանը։

Լավագույն պատվիրակություն է ճանաչվել Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի պատվիրակությունը։

Արդար խաղ անվանակարգում հաղթող է ճանաչվել Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքի պատվիրակությունը։

Համահայկական խաղերի հայտնություն անվանակարգում հաղթել է Ղազախստանի թիմը։

Մարզական ոգի և արիություն անվանակարգում հաղթող է ճանաչվել Ստեփանակերտի թիմը։

Լավագույն քաղաք անվանակարգում հաղթել են Լոնդոնն ու Արթիկը։

Միջոցառման ընթացքում Համահայկական խաղերի 25-ամյակի ոսկե մեդալներով և 25-ամյակի մեդալներով են պարգևատրվել մի շարք գործիչներ:

Պարգևատրման արարողությունից հետո նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդես է եկել ելույթով և Համահայկական 8-րդ ամառային խաղերը հայտարարել փակված:

Նախագահն իր խոսքում մասնավորապես ասել է. «Ավարտին են մոտենում Համահայկական 8-րդ ամառային խաղերը, որոնք արդեն 25 տարի դարձել են կամուրջ աշխարհի տասնյակ երկրներում ապրող մեր հայրենակիցների և մայր հայրենիքի միջև: Այսօր ես ցանկանում եմ շնորհավորել համահայկական խաղերի բոլոր հաղթողներին ու մրցանակակիրներին, մասնակիցներին և մեզ բոլորիս, որովհետև ամառային խաղերն իրապես համահայկական միջոցառում է՝ իր բովանդակությամբ ու միասնականության խորհրդով: Այս օրերին աշխարհի ամենահեռավոր անկյուններից Հայաստան եկած մեր բազմահազար հայրենակիցներն իրենց հետ նոր ուժ ու կորով են բերել»:

Նշենք՝ 8 երկիր առաջին անգամ էր ներկայացուցիչ ունենում խաղերում։ Ամենամեծը Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունն էր՝ 24 քաղաքների 705-հոգանոց թիմ։ Ամենափոքր պատվիրակությունն ունեցող երկրներն էին Հունաստանը, Սինգապուրը, Հորդանանը և Չեխիան՝ 1-ական մասնակից։

Մարզիկները մրցանակային տեղերի համար պայքարել են 19 մարզաձևում։ Մրցումները սպասարկել են շուրջ 500 մրցավարներ, այդ թվում աշխարհի 7 երկրներից։

Ամենաշատ մեդալները բաժին են հասել Երևանի պատվիրակներին։ Ընդհանուր առմամբ մեդալներ են նվաճել 15 պետությունների 48 քաղաքներ։

Ինչպես 2019 թվականին, այս անգամ էլ խաղերի կայացմանն իրենց աշխատանքով մեծապես աջակցեցին կամավորները։ Շուրջ 2000 կամավորներ հյուրերին օգնում էին օդանավակայանում, սահմանային անցակետերում, մարզադահլիճներում, բացման և փակման արարողության ժամանակ՝ ամենուր:

Համահայկական 8-րդ խաղերը մեկնարկել էին օգոստոսի 5-ին Գյումրիում։

Փակման հանդիսավոր միջոցառման ժամանակ չորս կամավորների օգնությամբ իջեցվել է Համահայկականի դրոշը, մարվել է համահայակական ամառային 8-րդ խաղերի ջահը։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)