ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Տիեզերագնացության միջազգային օրվան նվիրված դաս

Ապրիլի 19, 2017
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 12-ին Կապանի հ.2 ավագ դպրոցի 9ա դասարանում  ցուցադրական դաս-միջոցառում էր կազմակերպել ռուսաց լեզվի տարակարգված ուսուցիչ Նարինե Ասատրյանը: Դասը նվիրված էր Տիեզերագնացության միջազգային օրվան։

Դասի նպատակը և խնդիրներն էին․  
1. Ծանոթանալ  առաջին տիեզերագնաց Յուրի  Գագարինի կյանքին և գործունեությանը։
2. Սովորեցնել՝ գնահատել, պահպանել և զարգացնել անցյալի լավագույն ավանդույթները, հոգատարություն ցուցաբերել շրջապատի մարդկանց հանդեպ։
3. Ձևավորել  երկրի ակտիվ քաղաքացու դրական հատկություններ։
4. Օգնել աշակերտներին կողմնորոշվելու կյանքի իդեալի ընտրության հարցում։

Դասի կահավորումը․ համակարգիչ, ինտերակտիվ գրատախտակ, ֆլիպչարտ, ստիկերներ, ուսուցչի կողմից  MS PowerPoint  ծրագրով պատրաստված 2 ցուցադրական տեսանյութ. «Из истории космонавтики», «Гагарин – человек-легенда», տեսաֆիլմ YouTube-ից՝  «Реконструкция первого полёта Ю. Гагарина в 3 D»։
Թեստ․ Արդյո՞ք ես ուշադիր ունկնդիր եմ։

Աշակերտները կլանված դիտում էին ցուցադրվող տեսանյութերը, ակտիվ մասնակցում քննարկումներին, անկաշկանդ արտահայտում իրենց մտքերը։

Դասի  ընթացքում  լայնորեն կիրառվեցին տեղեկատվական  հաղորդակցական  տեխնոլոգիաներ, օգտագործվեցին  էլեկտրոնային նյութեր։
Դասարանում ստեղծված  էր  բարենպաստ  հոգեբանական  մթնոլորտ,  որը նպաստում էր աշակերտների արժեքային համակարգի  ճիշտ  ձևավորմանը։
Դասը շատ հագեցած էր, հետաքրքիր և բովանդակալից։ 

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)