ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ամենամյա երիտասարդական ֆորումին մասնակցելու հրավեր

Օգոստոսի 21, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրավիրում է պետական գերատեսչությունների, տեղական և միջազգային կազմակերպությունների և երիտասարդության բնագավառում գործունեություն ծավալող ՔՀԿ ներկայացուցիչներին մասնակցելու 2023 թվականի սեպտեմբերի 18-20-ը Ծաղկաձորում կայանալիք «Ամենամյա երիտասարդական ֆորումին»:

Ֆորումը նախորդում է «Երիտասարդության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակմանը: Այն նպատակ ունի երիտասարդական պետական քաղաքականության հետ կապված գործառույթներ իրականացնող պետական գերատեսչությունների, երիտասարդության հարցերով զբաղվող տեղական ինքնակառավարման մարմինների և ՀՈԱԿ-ների, միջազգային կազմակերպությունների և երիտասարդության բնագավառում գործունեություն ծավալող ՔՀԿ ներկայացուցիչների հետ տարբեր թեմատիկ աշխատարաններում քննարկելու և մասնակիցների կարծիքը լսելու Նախագծի վերաբերյալ:

Ֆորումի հնարավոր մասնակիցներն են՝

  • շահագրգիռ պետական գերատեսչություններից ներկայացուցիչներ,
  • ՀՀ մարզպետարանների և համայնքապետարանների՝ երիտասարդական պետական քաղաքականության հետ կապված գործառույթներ իրականացնող աշխատողներ,
  • միջազգային կազմակերպություններից ներկայացուցիչներ, որոնք զբաղվում են երիտասարդության հարցերով,
  • երիտասարդության բնագավառում գործունեություն ծավալող քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչներ:

Մասնակիցների ընդհանուր քանակը՝ 100 մասնակից:

Ֆորումի թեմաներն են՝

  1. Երիտասարդական աշխատանքը ՀՀ մարզերում և մարզային համայնքերում /ներառելով ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական ծրագրերից և զբաղվածությունից դուրս մնացած /NEET խմբի/ երիտասարդներին ներգրավելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները/:
  2. Երիտասարդական կենտրոնների գործունեությունը (Երևան, ՀՀ մարզեր, համայնքներ), գործունեության առանձնահատկությունները, առկա խնդիրները:
  3. Երիտասարդների քաղաքացիական ակտիվությունը՝ սկսած համայնքի պահպանումից մինչև զարգացում և ազդեցությունը որոշում կայացնողների վրա:
  4. Պետական, տեղական, միջազգային և հասարակական կառույցների միջև համագործակցությունը՝ երիտասարդների հիմնախնդիրների բարձրացման և լուծման ուղղությամբ:

Ֆորումի մասնակիցները բաժանվելու են խմբերի՝ ըստ թեմատիկ աշխատարանների:

Յուրաքանչյուր աշխատարանի աշխատանքներին կարող է մասնակցել ընդհանուր 25 երիտասարդ:

Ընտրված մասնակիցների կեցության, սննդի և ֆորումի օրակարգով նախատեսված տեղափոխությունների հետ կապված ծախսերը հոգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Մասնակցության համար խնդրում ենք մինչև 2023 թ. սեպտեմբերի 10-ը լրացնել մասնակցության հայտը հետևյալ հղումով՝ https://tinyurl.com/29djnc36

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)