ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Սարգիս Հայոցյանը նշանակվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ

Օգոստոսի 21, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Սարգիս Հայոցյանը նշանակվել է ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ` ազատվելով Գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից:

Հիշեցնենք, որ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն ստեղծվել է ««Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում 2023 թվականին կատարված լրացումների և փոփոխությունների համաձայնՆորաստեղծ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմավորվել է Բարձրագույն որակավորման կոմիտեի, Գիտության կոմիտեի և ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության հիմքի վրա:

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն գործում է ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ՝ իրականացնելով բարձրագույն կրթության և գիտության ոլորտի միասնական քաղաքականությունը: Մարմնի գործունեության ոլորտին է վերապահված գիտության և բարձրագույն կրթության համագործակցությանն ու ինտեգրմանն ուղղված պետական քաղաքականության իրականացումը:

Նշենք, որ այսօրվանից ուժի մեջ է մտել ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կանոնադրությունը։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն