ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Կրթությունը ձեր օգնությամբ կարող է դառնալ շատ ավելի լավը». Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին

Օգոստոսի 22, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր՝ օգոստոսի 21-ին, Ազգային ժողովում հանդիպել է «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցների հետ:

Հանդիպմանը մասնակցել են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը և հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը:

Ծրագրին մասնակցում է շուրջ 600 դիմորդից մրցութային փուլը հաղթահարած ՀՀ դպրոցների ավագ դասարանների 60 աշակերտ:
Աշակերտների հետ հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է ոչ ֆորմալ կրթական ծրագրերի ընդլայնմանը, ավագ դպրոցներում ուսումնական ծրագրերի արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերին, մարզերում որոշ առարկաների գծով ուսուցիչների համալրման գործընթացին:

Նախարարը կարեւորել է նախարարության կողմից կրթությունը խրախուսող հոլովակների եւ քարոզչական այլ նյութերի պատրաստումն ու ցուցադրումը, որը լրացուցիչ խթան կհանդիսանա երիտասարդների շրջանում կրթության արժեւորման եւ տարածման գործում:
Նա խոսել է նաեւ ավագ դպրոցներում ուսուցման նոր մեթոդների, մասնավորապես, անհատականացված ուսուցման կիրառման մասին:
Նախարարը պատասխանել է աշակերտների՝ ոլորտին առնչվող բազմաթիվ հարցերին:

Ժաննա Անդրեասյանը, կարեւորելով նախարարին կից գործող աշակերտական խորհրդի դերը, նշել է. «Ի դեմս աշակերտների՝ կրթական համակարգում մենք ունենք ներուժ, որն արդյունավետ չենք օգտագործում: Մենք հակված ենք աշակերտներին վերաբերվել որպես կրթական համակարգի հիմնական շահառու, բայց դուք դրա լիարժեք մասնակիցն եք: Իրականում կրթությունը ձեր օգնությամբ կարող է դառնալ շատ ավելի լավը: Կարծում եմ՝ փոփոխությունների մեջ դուք ամենալավն եք տեսնում այն խնդիրներն ու բացերը, որոնք կարելի է լավարկել ու վերանայել»:
Օգոստոսի 21-ին «Ամառային դպրոց» ծրագրի առաջին դասընթացն էր: Ծրագիրը կտևի 2 շաբաթ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)