ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայ-ռուսական երիտասարդական համաժողովի մասնակցության հրավեր

Օգոստոսի 22, 2023
Լուրեր կազմակերպություններից

Սեպտեմբերի 19-22-ը Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլ քաղաքում տեղի կունենա Հայ-ռուսական երիտասարդական համաժողով:

Համաժողովի նպատակն է ակտիվ երիտասարդների միջև գործընկերային հարաբերությունների ստեղծումը, փորձի փոխանակումը և միջազգային հարաբերությունների ամրապնդումը։

2023 թ. համաժողովը կանցկացվի Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանում՝ ՌԴ երիտասարդության հարցերի դաշնային գործակալության, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության և ՀՀ երիտասարդական հասարակական կազմակերպությունների աջակցությամբ:

Համաժողովին կարող են մասնակցել երիտասարդական հասարակական կազմակերպությունների 18-35 տարեկան ներկայացուցիչներ, բուհերի ուսանողներ, երիտասարդ առաջնորդներ, փորձագիտական և գործարար համայնքի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում և Հայաստանի Հանրապետությունում երիտասարդական քաղաքականություն իրականացնող կառույցների ներկայացուցիչներ:

Համաժողովը կիրականացվի հետևյալ երեք ուղղություններով՝

  • կամավորական աշխատանք,
  • երիտասարդական ձեռներեցություն,
  • երիտասարդական տուրիզմ:

Համաժողովի պաշտոնական լեզուն ռուսերենն է:

Մասնակցների հայտերի ընտրության ժամանակ առաջնահերթությունը կտրվի կամավորական աշխատանքների իրականացմանը և համանման միջազգային համաժողովներին մասնակցության փորձառությանը։

Համաժողովի ընտրության արդյունքում կձևավորվի ՀՀ պատվիրակության կազմ:

ՀՀ պատվիրակության, մասնակիցների համաժողովին մասնակցության ճանապարհածախսը, կեցությունը և սնունդը հոգում է հրավիրող կողմը:

Համաժողովին մասնակցության համար հարկավոր է մինչև 2023 թվականի օգոստոսի 31-ը գրանցվել հետևյալ հղմամբ՝ https://tinyurl.com/43jccec6:

Հարցերի դեպքում զանգահարել՝ +(37410) 599 641 կամ +(37410) 599 642 հեռախոսահամարներով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)