ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մայրության տոնին նվիրված միջոցառում

Ապրիլի 19, 2017
Դպրոցական անցուդարձ

Մայրության տոնի առթիվ՝ ապրիլի 5-ին Մասիս քաղաքի N3 հիմնական դպրոցը կազմակերպել էր միջոցառում, որին ներկա էին Մասիսի քաղաքապետ Դ. Համբարձումյանը՝ իր տիկնոջ և մայրիկի հետ, Մասիսի Զարգացման Հիմնադրամի գործադիր տնօրեն՝ Ս. Հովհաննիսյանը, ուսուցիչներ և բազմաթիվ հյուրեր:

Միջոցառումը կազմակերպել էր  Ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Լ. Հարությունյանը: Աշակերտները երգեցին, կատակեցին, իրենց շնորհավորական խոսքն ասացին ռուսերեն լեզվով: Մայրերին մեծարման խոսքերն ու հոգուց բխող խորիմաստ մտքերը դրական ապրումներ պարգևեցին բոլորին:Դպրոցի սաները հետաքրքիր հարց ու պատասխան էին պատրաստել հյուրերի համար:Միջոցառման վերջում Մասիսի քաղաքապետ Դ. Համբարձումյանը շնորհակալություն հայտնեց  կազմակերպիչներին և շնորհավորեց բոլոր մայրերին: