ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մեր հայրենիքի հերոս պաշտպանները

Ապրիլի 19, 2017
Դպրոցական անցուդարձ

     Գավառ քաղաքի Ս. Քոչարյանցի անվան հ.1 հիմնական դպրոցի 3բ դասարանը «Մեր հայրենիքի հերոս պաշտպանները» թեմայի ամփոփումը անցկացրեց Գավառի քաղաքային գրադարանում: Թեմատիկ միավորի ամփոփումը նպատակ ուներ աշակերտներին էլ ավելի մոտիկից ծանոթացնել զինվորի առօրյային, հոգեբանությանը, այն մեծ առաքելությանը, որը ամեն րոպե իրականացնում է սահմանին կանգնած զինվորը, ծանոթանալ ու շփվել մեր կողքին ապրող հերոսների հետ: Այդ առիթով գրադարանի տնօրենությունը  կազմակերպել էր աշակերտների հանդիպումը մերօրյա հերոսների, մասնավորապես՝ քառօրյա պատերազմի մասնակիցների՝Նորայր  Զախարյանի, ազատամարտիկ  Խաչիկ  Գևորգյանի հետ:

    Թեմատիկ միավորի ամփոփումը սկսվեց բաց հարցերի միջոցով: Աշակերտները նշեցին՝ որն է իրենց հայրենիքը, պետկան լեզուն, կրոնը, ՀՀ պետական պետական խորհրդանիշները: Աշակրտները «Մտքերի տարափ» մեթոդի միջոցով պարզաբանեցին «հայրենիք», «հայրենասիրություն» և «հերոս» հասկացություններն իրենց պատկերացմամբ: Այնուհետև աշակերտները ներկայացրին զինվորին նվիրված բանստեղծություններ, ոմանք էլ հանդես եկան հենց իրենց գրած բանաստեղծություններով:

   Դասի առանցք էր կազմում հարցազրույցը հերոսների հետ:  Իսկական  հարցատարափ  էր… «Դուք  երբևէ ծիծաղե՞լ եք  դիրքերում»: «Գիշերվա  կրակոցները  թողնո՞ւմ  էին,  որ  քնեք…»: «Քա՞նի  թուրք  եք  սպանել»:   «Վախենո՞ւմ եք  պատերազմից»: «Ինչպե՞ս կարողացաք Ձեր մորը թողնել և գնալ պատերազմ»: «Ի՞նչ սխալներ է թույլ տվել թշնամին կռվի ժամանակ»: «Վախենո՞ւմ եք թշնամուց»: «Ո՞րն  է  հայ  զինվորի  ուժեղ  կողմը» և այլն:       Խաչիկ Գևորգյանն  ասաց,  որ  պետք  չէ թերագնահատել  թշնամուն  և  նշեց  հայ  զինվորի  ուժեղ  կողմը. մենք  պաշտպանում  ենք  մեր  հողը, մեր  տունը  և մեր ընտանիքը: Դա է մեզ  ուժ  և  անպարտելիություն  տալիս:

   Ներկաները աշակերտներին ներկայացրին նաև հետաքրքիր և ուշագրավ դեպքեր հենց քառօրյա պատերազմից:

   Հանդիպմանը   ներկա էր   նաև   մանկական   հոգեբան, Եվրատեսիլ-2012  մրցույթին   Հայաստանը   ներկայացնող   ամերիկաբնակ  երգչուհի  Լուսիա  Մունը,  ով աշակերտներին  ներկայացրեց իր  «Դեր Զոր»  երգը: 

   Դասն ամփոփվեց հայրենիքին և զինվորին նվիրված ասույթներով, որից հետո աշակերտները կատարեցին «Բալլադ զինվորի մասին» երգը՝ այն նվիրելով մերօրյա հերոսներին:

Դասվար՝ Ժենյա Միրիբյան

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)