ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Սիսիանում այցելել է մշակութային հաստատություններ և ներկա գտնվել «ՖԵՍՏԻՎԱՌ» փառատոնին

Օգոստոսի 28, 2023
Մշակութային լուրեր

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնք։

Այցի շրջանակում համայնքապետարանում Դանիել Դանիելյանը հանդիպել է Սիսիան համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանի հետ, ծանոթացել համայնքի մշակութային հաստատությունների գործունեությանն ու առկա խնդիրներին, քննարկել է համատեղ լուծումների հնարավորությունները:

Այնուհետև համայնքի ղեկավարի ուղեկցությամբ նախարարի տեղակալն այցելել է Սիսիանի համայնքային գրադարան և Է. Ասյանի անվան երաժշտական դպրոց։ Դանիել Դանիելյանը հանգամանորեն ծանոթացել է մշակութային հաստատությունների շենքային պայմաններին, գույքային հնարավորություններին, գործունեությանը, ընթացիկ և առաջիկա ծրագրերին, քննարկել է խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր տարբերակները:

Սիսիան այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հետևել է զբոսաշրջային և երաժշտական «ՖԵՍՏԻՎԱՌ» երաժշտական փառատոնին, որը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կազմակերպվել է Հանրային հեռուստաընկերության կողմից։
Մինչ այս փառատոնն անցկացվել էր նաև Լոռու և Գեղարքունիքի մարզերում:

Նախարարի տեղակալը կարևորել է փառատոնի անցկացումը մարզերում, քանի որ այստեղ մշակութային կյանքի հագեցվածության կարիք կա, ինչի մասին վկայում է բնակիչների մեծ մասնակցությունը միջոցառմանը: Նրա դիտարկմամբ՝ մարզերում, համայնքներում շնորհալի երեխաների ու, պատանիների պակաս չկա, և հնարավոր բոլոր քայլերը պետք է արվեն նրանց գեղարվեստական դաստիարակության, գեղագիտական ճաշակի զարգացման, մշակույթի ոլորտում մասնագիտական գործունեության կայացման համար:

Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և Սիսիան համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանի հետ շրջել է փառատոնի շրջանակում գործող տեղական արտադրանքի տոնավաճառի տաղավարներով, տեղում ծանոթացել ժողովրդական արհեստների ձեռագործ նմուշներին։

Սիսիանում կայացած փառատոնի ծրագրում կատարումներով հանդես են եկել «Թմբաթա», «The Boing Orchestra» խմբերը, Սյունիքի մարզի արտիստներն ու երաժիշտ-կատարողները, համայնքի երաժշտական դպրոցի՝ միջազգային մրցույթում հաղթող սաները: Փառատոնի մեծ համերգի շրջանակում կատարումներով հանդես են եկել Գրիշա Աղախանյանը, Գարիկը և Սոնան։ Փառատոնը եզրափակել են DJ-ները։

Փառատոնի բրենդավորման հիմքում Մարտիրոս Սարյանի «Հայաստան» կտավն է, որի ստեղծման 100-ամյակը լրանում է այս տարի: «ՖԵՍՏԻՎԱՌ» փառատոնի շրջանակում մասնակիցները հնարավորություն են ունեցել Վանաձորում, Գավառում և Սիսիանում համտեսելու տեղական արտադրանքը, այցելել թաքնված ու հայտնի վայրերը, վայելել համերգային ծրագրերը։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)