ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում, հանդիպել է Երևանի նախադպրոցական կրթական հաստատությունների տնօրենների հետ, ներկայացրել ոլորտում իրականացվող փոփոխությունները:
Ներկայացնելով ոլորտի բարեփոխումները, որոնք իրականացվում են «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի փոփոխություններով պայմանավորված, Արաքսիա Սվաջյանը նշել է տնօրենի պարտադիր հավաստագրման պահանջը. «Նախկին օրենքում կար վերապատրաստումների պարտադիր պահանջ, որից հետո միայն անձը կարող էր մասնակցել հավաստագրման քննությունների: Այդ պահանջը նոր օրենքի կարգավորմամբ հանվել է. անձը ինքը կարող է որոշել, թե ինչ ձևաչափով է մասնակցելու հավաստագրման քննությանը»: Այս համատեքստում փոխնախարարն անդրադարձել է նաև աշխատանքային անժամկետ պայմանագրով աշխատող տնօրենների խնդրին՝ նշելով, որ հանրապետության նախադպրոցական հաստատությունների 60 տոկոսում տնօրենների հետ կնքված են նման պայմանագրեր: Մինչև 2024 թ. հունիսի մեկը նրանք պետք է անցնեն պարտադիր հավաստագրում, այլապես իրենց գործունեությունը շարունակել չեն կարող: Առաջիկայում նախատեսվում է տնօրենի պաշտոնի հավակնորդի հավաստագրման հերթական փուլը:
Քննարկման հաջորդ հարցը վերաբերում էր զարգացման կենտրոնների լիցենզավորման պահանջին: Ըստ Արաքսիա Սվաջյանի՝ ժամկետ է սահմանվել զարգացման կենտրոնները մինչև 2023 թ. դեկտեմբերի 30-ը պետք է գործունեության լիցենզիա ստանան, այլապես նրանց գործունությունը կդիտվի անօրինական և կդադարեցվի:
«Նախորդ տարվանից Երևանի նախադպրոցական հաստատություններում ներդրվել է համընդհանուր ներառական կրթությունը, որի շրջանակում իրականացվել են վերապատրաստումներ: Նոր կարգավորմամբ հանվել է երեխայի կարիքի գնահատման արդյունքում վկայագրման պահանջը: Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի /ՏՄԱԿ/ տված եզրակացության հիման վրա մանկապարտեզը և ՏՄԱԿ-ը կազմակերպում են երեխայի կարիքների գնահատման գործընթացը: Պետության կողմից փոխհատուցվում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի ունեցող /ԿԱՊԿՈՒ/ երեխաների համար տրվող վարձավճարը: Տրվող ֆինանսական միջոցները պետք է ուղղվեն միայն տվյալ երեխաների համար համապատասխան միջավայրի ստեղծմանը»,- օրենքի հաջորդ կարգավորման մասին ներկայացնելիս ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը: Ըստ նրա՝ այս տարվա սեպտեմբերից պետության աջակցությամբ նախադպրոցական կրթություն կարող են ստանալ նաև զոհված զինծառայողների ընտանիքների երեխաները: Հաջորդ տարի նախատեսվում է սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների նախադպրոցական կրթության կազմակերպումը ևս ընդգրկել պետության հոգածության ներքո:
«Կրթության զարգացման մինչև 2030 թ. ռազմավարական ծրագրում ունենք թիրախ, որ նախադպրոցական տարիքի, մասնավորապես՝ 5-6 տարեկան երեխաների առնվազն 95 տոկոսը կստանա նախադպրոցական կրթություն: Այսօր դեռևս հեռու ենք այդ ցուցանիշներից, բայց բոլոր ծրագրերը միտված են այդ արդյունքն ունենալուն»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
Ներառական կրթության բաղադրիչի շրջանակում փոխնախարարը նշել է, որ ընդլայնվել է ԿԱՊԿՈՒ երեխաների շրջանակը: Եթե նախկինում միայն զարգացման խնդիր ունեցող երեխաների համար էր լրացուցիչ պայման ապահովվում, ապա այժմ ընդգրկվել են նաև բացառիկ ընդունակություններ ունեցող՝ օժտված երեխաները, որոնք ևս իրենց տաղանդների զարգացման համար պետք է ունենան հնարավորություն՝ գնահատվելու և համապատասխան աջակցություն ստանալու:
Հաջորդ թեման նախադպրոցական կրթության համակարգում պետական նոր չափորոշչի ներդրումն էր: 60 նախադպրոցական հաստատություններում արդեն ներդրվել և փորձարկվել է չափորոշիչը: Այս տարի փորձարկման գործընթացում կընդգրկվեն ևս 130 մանկապարտեզներ, որոնք արդեն ընտրված են:
«Ներդրվելու է մենթոր ուսումնական հաստատությունների համակարգը, որով ստեղծում ենք փոքր վերապատրաստման կենտրոններ: Նրանց վերապատրաստում են Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի /ԿԶՆԱԿ/ մասնագետները, իսկ դրանց կցվում են արդեն իրենց տարածքի այլ դպրոցներ և մանկապարտեզներ, որոնք ևս դառնում են վերապատրաստողներ»,- իրազեկել է փոխնախարարը:
Մանկավարժների մասնագիտական զարգացման վերաբերյալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ սահմանվել է պարտադիր վերապատրաստում յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ: Հաջորդ փոփոխությունը տարակարգի շնորհման գործընթացն է, որը թեև նոր է մեկնարկել, բայց արդեն իսկ կան մանկավարժներ, որոնք ստացել են տարակարգ և լրավճար կստանան: Ըստ փոխնախարարի՝ լրավճարը տրվում է պետության կողմից, ոչ թե համայնքային բյուջեի հաշվին:
«Ի տարբերություն դպրոցական համակարգի՝ նախադպրոցական կրթության համակարգում տարակարգի շնորհման մեխանիզմն ավելի ճկուն ու մեղմ է: Դա միտված է ակտիվացնելու նախադպրոցական կրթության ոլորտը և խրախուսելու ոլորտի մանկավարժներին»,- ասել է Ա. Սվաջյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը հանդիպումն ամփոփել է՝ ներկայացնելով Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից գործարկվող նոր հարթակը և «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը:
ԿՏԱԿ-ի համակարգում հավաքագրվելու է նախադպրոցական կրթություն ստացող երեխաների մասին ողջ տեղեկատվությունը, ինչը գործիք է պետական քաղաքականության համակարգային իրականացման և վիճակագրության վարման համար, իսկ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շնորհիվ ոչ միայն կկառուցվեն նոր հաստատություններ, այլև դրանք կհամալրվեն անհրաժեշտ գույքով: Ըստ փոխնախարարի՝ նոր մանկապարտեզները կլուծեն նաև հերթերի խնդիրը, որոնք առաջանում են երեխաների՝ մանկապարտեզ ընդգրկվելու շրջանում:
Խորհրդակցության ընթացքում տնօրենները բարձրացրել են մի շարք հարցեր, որոնց տրվել են պարզաբանումներ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ