ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մայրության և գեղեցկության տոնին նվիրված միջոցառումների ամփոփում

Ապրիլի 19, 2017
Լուրեր կազմակերպություններից

Աշխարհում  կա ամենից սքանչելի մի էակ,
որին մշտապես պարտք ենք: Դա ՄԱՅՐՆ է:
Ն. Օստրովսկի

ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում ապրիլի 7-ին անցկացվեց մայրության և գեղեցկության տոնին նվիրված  հերթական միջոցառումը` «Կյանքի ծաղիկը» խորագրով:

Միջոցառման նպատակն էր սերմանել հարգանք և պատասխանատվության զգացում մայրերի նկատմամբ,  կարևորել կնոջ դերը հասարակության մեջ:

Կենտրոնի սաներն իրենց բեմական ու գունագեղ հագուստներով ներկաներին պարգևեցին գարնանային ջերմություն և բարձր տրամադրություն: Օրվա խորհրդին համահունչ միջոցառման մասնակիցներն իրենց բանաստեղծություններով, երգ ու պարով գովերգեցին և շնորհավորեցին հայ կանանց և աղջիկներին: Սաները մեծարման և  երախտագիտության խոսքեր ուղղեցին նաև բոլոր այն նվիրյալ մայրերին, ովքեր իրենց մեջ ամբարելով դարերի ուժը, ծնում են նոր հերոսներ:

Նշենք, որ մայրության և գեղեցկության տոնին նվիրված միջոցառումների շրջանակում կենտրոնում մարտի 24-ին անցկացվեց «Նայենք աշխարհին պայծառ աչքերով» ցուցահանդես և մարտի 31-ին` «Գեղեցիկը կփրկի աշխարհը» խորագրով գեղարվեստական միջոցառում:    Միջոցառումների շարքը եզրափակվեց ապրիլի 14-ին կենտրոնում կազմակերպված «Ավետում» խորագրով ցուցահանդեսով, որտեղ ներկայացված էին «Ընտանիք» կենտրոնի մանրանկարչության խմբակի սաների աշխատանքները:

Ցուցահանդեսին ներկա էին Գյումրու Ասլամազյան քույրերի տուն-թանգարանի տնօրեն Վ. Ղուկասյանը, Տեր Հակոբ քահանա Գրիգորյանը,  դասախոսներ, ծնողներ և սաներ:

Մինչ ցուցահանդեսի բացումը քահանան իր օրհնությունը տվեց բոլոր մասնակիցներին և ներկայացրեց Սբ. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնի խորհուրդը: Այնուհետև ներկաները դիտեցին սաների մանրանկար ստեղծագործությունները, որոնք ստեղծվել էին  12-14-րդ դարերի  հայ միջնադարյան  մանրանկարիչների աշխատանքների հիման վրա:

Միջոցառման ավարտին Տեր Հակոբ քահանան կատարեց տնօրհնեքի արարողության կարգ, հորդորեց լինել Աստվածամոր նման գթասիրտ ու բարեխնամ, առաջնորդվել Քրիստոսի լույսով, աստվածային սիրով, անսահման բարությամբ և խոնարհությամբ:         

Հ. Սարգսյան

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)