ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է Երևանի թիվ 54 դպրոցի աշակերտներին և մանկավարժներին Գիտելիքի օրվա առթիվ

Սեպտեմբերի 1, 2023
Լուրեր կազմակերպություններից

Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այցելել է Երևանի Մանուել Քաջունու անվան թիվ 54 ավագ դպրոց:

Փոխնախարարը շնորհավորել է սովորողներին և մանկավարժներին՝ տոնը համարելով խորհրդանշական, որը ևս մեկ անգամ արժևորում է կրթության դերը. «Կրթության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը միտված է ձևավորելու ազգային և համամարդկային արժեքների վրա հիմնված, Հայաստանի Հանրապետության զարգացմանը միտված արդյունավետ և միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգ: Այն յուրաքանչյուրին կյանքի բոլոր փուլերում հնարավորություն է տալու ստանալ իր կարիքներին և ընդունակություններին համապատասխան որակյալ կրթություն՝ անկախ բնակության վայրից ու սոցիալական կարգավիճակից: Մեր երկրում կրթության զարգացման տեսլականը կառուցված է այն դիրքորոշմամբ, որ յուրաքանչյուրն օժտված է որոշակի տաղանդով, և կրթության համակարգի առաքելությունն է բացահայտել յուրաքանչյուր սովորողի տաղանդները և հնարավորինս զարգացնել դրանք՝ ուղղորդելով դեպի պետության ամրապնդումը և տնտեսության զարգացումը»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն առանձնակի շնորհակալություն է հայտնել նաև մանկավարժներին անգնահատելի աշխատանքի համար: «Դուք իսկական նվիրյալներ եք, որ ջանք ու եռանդ չխնայելով՝ կրթում և դաստիարակում եք սերունդներ։ Ձեր շնորհիվ յուրաքանչյուր երեխայի ձեռք բերած գիտելիքները, հմտությունները, արժեքներն ու վերաբերմունքը կարևոր ներդրում են մեր պետության զարգացման գործում»,-նշել է փոխնախարարը՝ նոր ուսումնական տարում մաղթելով կրթական բազում հաջողություններ:

Գիտելիքի օրվա կապակցությամբ աշակերտներին և մանկավարժներին շնորհավորել է նաև Երևանի թիվ 54 ավագ դպրոցի տնօրեն Մարտիրոս Վարդանյանը. «Կրթությունն ամենաթանկ բանն է, և պետությունն այն տրամադրում է անվճար՝ մեզնից ակնկալելով պատասխանատվություն, գիտելիք և առաջադիմություն, ինչին մենք այս տարի ևս կհասնենք համառ և միասնական ջանքերի շնորհիվ»:

Նշենք, որ այս ուսումնական տարում դպրոցի 10-րդ դասարան ընդունվել է 130 աշակերտ: Ընդհանուր առմամբ՝ դպրոց հաճախում է շուրջ 400 աշակերտ: Դպրոցն ընդգրկված է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրում, և 2025 թվականին կունենա կառուցված նոր մասնաշենք:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)