ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայ 14 ծանրորդներ մեկնել են Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը

Սեպտեմբերի 4, 2023
Սպորտային լուրեր

Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց հավաքականները սեպտեմբերի 4-17-ը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում կմասնացեն աշխարհի 88-րդ առաջնությանը, որը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար:

Առաջնությանը 120 երկրների ավելի քան 700 մարզիկ-մարզուհիներ են հայտավորված:

Տղամարդկանց հավաքականի կազմում մրցավայր են մեկնել Գոռ Սահակյանը (67 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը, Հակոբ Մկրտչյանը (երկուսն էլ ՝ 96 կգ), Գարիկ Կարապետյանը, Սամվել Գասպարյանը (երկուսն էլ՝ 102 կգ), Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը (երկուսն էլ՝ +109 կգ):

Կանանց թիմի կազմում ընդգրկված են Ալեքսանդրա Գրիգորյանը, Իզաբելա Յայլյանը (երկուսն էլ ՝ 55 կգ), Լիանա Գյուրջյանը (81 կգ), Տաթև Հակոբյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը (երկուսն էլ՝ 87 կգ):

Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը մրցահարթակ դուրս կգան Ալեքսանդրա Գրիգորյանը և Իզաբելա Յայլյանը: 55 կգ քաշային կարգում նրանց մրցելույթը նախատեսված է սեպտեմբերի 6-ին, մեկնարկը՝ 20:00:

Տղամարդկանց թիմի կազմում սեպտեմբերի 7-ին պայքարի դուրս կգա 57 կգ քաշային Գոռ Սահակյանը: Այս քաշային կարգում մրցելույթների մեկնարկը ևս նախատեսված է 20:00-ին:

Հայաստանի մյուս ներկայացուցիչների մրցելույթների ժամանակացույցը՝

Սեպտեմբերի 11՝ Ռաֆիկ Հարությունյան (81 կգ, մեկնարկը՝ 17:30)Անդրանիկ Կարապետյան (89 կգ, մեկնարկը՝ 20:00),

Սեպտեմբերի 13՝ Դավիթ Հովհաննիսյան, Հակոբ Մկրտչյան (96 կգ, ժամը՝ 17:30),

Սեպտեմբերի 14՝ Սամվել Գասպարյան, Գարիկ Կարապետյան (102 կգ, ժամը՝ 20:00),

Սեպտեմբերի 15՝ Լիանա Գյուրջյան (81 կգ, B խումբ, ժամը՝ 12:30)Հռիփսիմե Խուրշուդյան, Տաթև Հակոբյան (87 կգ, ժամը՝ 20:00),

Սեպտեմբերի 17՝ Սիմոն Մարտիրոսյան, Վարազդատ Լալայան (+109 կգ, ժամը՝ 17:30):

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)