ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Միջազգային գիտաժողով՝ «Արամ Խաչատրյան - 120»

Սեպտեմբերի 7, 2023
Լուրեր կազմակերպություններից

Սեպտեմբերի 12-14-ը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի կունենա «Արամ Խաչատրյան - 120» խորագրով միջազգային գիտաժողով։

Գիտաժողովը նախաձեռնել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի և Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի համաֆինանսավորմամբ։ Նպատակն է ներկայացնել խաչատրյանագիտության արդի վիճակը, քննության առնել հայ ականավոր կոմպոզիտորի ստեղծագործական, կատարողական ու երաժշտական-հասարակական գործունեությունը, արժևորել նրա թողած ժառանգությունը:

Գիտաժողովի աշխատանքներին կմասնակցեն 8 երկրների (Հայաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ուկրաինա, Լատվիա, Նիդեռլանդներ, Շվեդիա, Լիբանան) միջազգային ճանաչում ունեցող առաջատար գիտնականներ և երիտասարդ հետազոտողներ:

Գիտաժողովի շրջանակներում ՀՀ ԳԱԱ ճեմասրահում կկազմակերպվի խաչատրյանագիտության ձեռքբերումները ներկայացնող ցուցադրություն, իսկ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում՝ «Հավերժ երախտապարտ Արամից» ցուցահանդեսը, որի ընթացքում կներկայացվեն Ել. Ֆ. Գնեսինայի թանգարան-բնակարանում (Մոսկվա) պահվող նյութերը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն