ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել քոլեջների և ուսումնարանների տնօրենների հետ:
Խորհրդակցությանը մասնակցել են նաև ԿԳՄՍՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը և մասնագիտական կրթության ու ուսուցման բաժնի պետ Կարեն Մանուկյանը:
Ողջունելով ներկաներին և շնորհավորելով նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընդգծել է, որ կրթության բոլոր ոլորտներում, այդ թվում՝ նախնական և միջին մասնագիտական կրթության համակարգում բարեփոխումների և փոփոխությունների ակտիվ շրջան է:
«Յուրաքանչյուր ուսումնական հաստատություն իրականացվող և նախատեսվող փոփոխություններից բխող շատ անելիքներ ունի: Ամենակարևոր նպատակը, որին պետք է փորձենք հասնել, կրթության որակի բարձրացումն է»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
Նրա խոսքով՝ մշակման փուլում է գտնվում «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագիծը, որի ընդունումից հետո ինստիտուցիոնալ հիմքերի վրա կդրվեն մի շարք փորձարկված և դրական արդյունքներ արձանագրած ծրագրեր:
Քոլեջների և ուսումնարանների տնօրենների հետ հանդիպմանը ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է մի քանի կարևոր հարցերի, մասնավորապես՝ աշխատաշուկային ու ժամանակակից տնտեսության պահանջներին համապատասխան մասնագիտությունների ներդրմանը, ուսումնական հաստատությունների և մասնագիտությունների բաշխվածությանը, դասավանդողների կարողությունների զարգացմանը և այլն:
«Եթե խոսում ենք կրթության որակի փոփոխության մասին, ապա առաջնահերթ այդ որակը կապահովվի տնտեսության կարիքներին համապատասխան մասնագետների թողարկմամբ: Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնն (ՄԿՈՒԶԱԿ) այժմ լայնածավալ աշխատանքներ է իրականացնում մասնագիտությունների ցանկի վերանայման ուղղությամբ: Պետք Է պատրաստենք տնտեսության համար պահանջարկ ունեցող մասնագետներ. սա առաջնային խնդիր Է»,- ասել է նախարարի տեղակալը՝ հավելելով, որ այսօր որոշ հաստատություններում դեռևս գործում են այնպիսի մասնագիտություններ, որոնք կա՛մ ժամանակավրեպ են, կա՛մ աշխատաշուկայում պահանաջարկ չունեն:
Անդրադառնալով ուսումնական հաստատությունների և մասնագիտությունների բաշխվածության հարցին՝ Արաքսիա Սվաջյանն ընդգծել է, որ կան ուսումնական հաստատություններ, որոնք բավականին ծանրաբեռնված են, բայց կան նաև թերբեռնված հաստատություններ, որը մտահոգիչ է:
«Այժմ իրականացնում ենք քարտեզագրում և փուլ առ փուլ անցնում տարբեր մարզերով, համայնքներով ու բնակավայրերով՝ հասկանալու տիրող իրավիճակը: Փոքր բնակավայրերում կան զուգահեռաբար գործող և նույն մասնագիտությամբ կրթություն իրականացնող մի քանի ուսումնական հաստատություններ, որոնք բոլորն էլ աշխատում են թերբեռնված խմբերով, որն արդյունավետ լուծում չէ»,- ասել է նախարարի տեղակալը՝ ավելացնելով, որ մասնագիտությունների պահանջարկի վերլուծության հիման վրա կմշակվեն բարեփոխումների առաջարկներ:
Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ ժամանակակից պահանջներին համապատասխան կրթություն ապահովելու համար առաջնային խնդիրը ժամանակակից ենթակառուցվածքների և նյութատեխնիկական հագեցվածության ապահովումն է. «Որքան էլ խոսենք նոր ծրագրերի և դասավանդողների մասնագիտական կարողությունների զարգացման մասին, այնուամենայնիվ պայմաններն ու ուսումնառության համար բարենպաստ միջավայրի ստեղծումը շատ կարևոր են: Ներկայում ՄԿՈՒ ոլորտի մի քանի հաստատություններ արդեն իսկ կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման փուլում են, ու այս գործընթացը կրելու է շարունակական բնույթ»:
ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև դասավանդողների մասնագիտական կարողությունների զարգացման խնդրին՝ ընդգծելով, որ այն կարևորվում է կրթական բոլոր մակարդակներում: Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ այս տարվանից կամավոր ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն էր տրված նաև ՄԿՈՒ հաստատություններում հանրակրթական առարկաներ դասավանդող ուսուցիչներին:
«Առաջիկայում նախատեսում ենք ներդնել վերապատրաստման և ատեստավորման նոր համակարգ տարբեր ոլորտային մասնագիտությունների համար: ՄԿՈՒ ոլորտը, իհարկե, շատ բարդ է, քանի որ կրթական այս կամ այն ծրագրի դասավանդումն իրականացնում են ոլորտային նեղ մասնագետները, որոնց մասնագիտական կարողության զարգացումն առանձնահատուկ մոտեցում է պահանջում: Յուրաքանչյուրի համար վերապատրաստման առանձին ծրագիր պետք է մշակվի, որի համար պահանջվում է ծավալուն աշխատանք: Վերլուծում ու վեր ենք հանում նաև այն ոլորտները, որոնք առաջնահերթ են: Սա մեզ համար շատ կարևոր գործընթաց է. մասնագիտական որևէ ոլորտ վերապատրաստման, ատեստավորման և դրան համապատասխան խրախուսանքի հնարավորություններ ունենալու պետական համընդհանուր մոտեցումից դուրս չի մնալու: Իհարկե, բոլոր ոլորտներն են կարևոր, բայց այս պահին կան ոլորտներ, որտեղ մենք մասնագետների սով ունենք, և պետական ուշադրությունն այդ ուղղությամբ ավելի նկատելի է լինելու»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև ՄԿՈՒ ոլորտում կրթաթոշակի տրամադրման նոր կարգին, որն ուժի մեջ է մտել այս ուստարվանից: Նոր կարգով՝ պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտություններով ընդունելության գրավչության բարձրացման և առավել մեծ պահանջարկ ունեցող աշխատատեղերի համալրման խնդրի կարգավորման նպատակով յուրաքանչյուր ուսումնական տարի նախատեսվում է հաստատել գերակա մասնագիտությունների ցանկ և այդ մասնագիտություններով ընդունվածներին տրամադրել բարձր կրթաթոշակ: Արաքսիա Սվաջյանը կարևորել է այն հանգամանքը, որ կրթաթոշակը պետք է չդառնա միակ գրավչությունը դիմորդների համար՝ կոնկրետ մասնագիտություններ ընտրելու առումով:
ԿԳՄՍՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանն անդրադարձել է հաջորդ ուսումնական տարվա ընդունելության կարգին: Նրա խոսքով՝ գործընթացի կազմակերպման գլխավոր պահանջը լինելու է այն, որ անվճար տեղերի հատկացման համար ներկայացված հայտերը լինեն աշխատաշուկայի պահանջներին համապատասխան և լիարժեք հիմնավորված. «Հայտերը պետք է որոշակի վերլուծություն պարունակեն այն մասին, թե որո՞նք են տվյալ բնակավայրում պահանջարկ ունեցող մասնագիտությունները, արդյոք կա՞ն համապատասխան գործատուներ: Այս ամենը պետք է շատ հիմնավորված և փաստարկված ներկայացնել»:
Խորհրդակցության ընթացքում ԿԳՄՍՆ մասնագիտական կրթության և ուսուցման բաժնի պետ Կարեն Մանուկյանը ներկայացրել է 2023/2024 ուսումնական տարվա ընդունելության արդյունքները:
Ըստ այդմ՝ ուսումնական հաստատություններին նախնական արհեստագործական ն կրթական ծրագրերով այս տարի տրվել է 3270 անվճար տեղ, փաստացի ընդունվել է 2463 ուսանող: Վճարովի համակարգ է ընդունվել 643 ուսանող, ընդհանուր առմամբ՝ արհեստագործական կրթական ծրագրերով ընդունվել է 3106 ուսանող: Միջին մասնագիտական կրթական ծրագրով տրվել է 6041 անվճար տեղ, փաստացի ընդունվել է 5552 ուսանող: Կրթական այս ծրագրով վճարովի համակարգ է ընդունվել 5865 ուսանող: Ընդհանուր առմամբ՝ միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնական հաստատություններ է ընդունվել 10417 ուսանող:
Խորհրդակցության ընթացքում քոլեջների և ուսումնարանների տնօրենները բարձրացրել են մի շարք հարցեր, որոնք վերաբերել են գերակա մասնագիտությունների ցանկին, կրթաթոշակային նոր քաղաքականությանը, հաստատությունների ենթակառուցվածքների և շենքային պայմանների բարելավմանը. ծավալվել է բովանդակային քննարկում:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է նմանօրինակ հանդիպումները և վստահություն հայտնել, որ դրանք կկրեն պարբերական բնույթ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ