ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Համատեղ ուժերով կարող ենք ավելի արդյունավետ աշխատել». Դանիել Դանիելյանի մշակութային հաստատություններ այցերը շարունակվում են

Սեպտեմբերի 8, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը շարունակում է մշակութային հաստատություններ այցերը: Այդ շրջանակում նա այցելել է Հայաստանի կոմպոզիտորների միություն և Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն:

Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը և ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանը ԿԳՄՍ նախարարի տեղակալին ներկայացրել են միության գործունեությունը, նախատեսվող ծրագրերը, միջազգային համագործակցության ներկա ծրագրերն ու հեռանկարները: Առաջիկա ծրագրերից կարևորվել են Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի 100 և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 95-ամյակները:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը մասնավորապես հետաքրքրվել է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական ամենամյա մրցույթի ընթացքով: Դանիել Դանիելյանը կարևորել է վաղ տարիքից պատանիներին կոմպոզիտորական արվեստով խրախուսելու և այդպիսով ոլորտը զարգացնելու ցանկացած նախաձեռնություն: ԿԳՄՍ փոխնախարարը կարևորել է նաև հայկական երաժշտարվեստի հանրահռչակումը արտերկրում, ինչպես նաև միջազգային հռչակ ունեցող ստեղծագործությունների կատարումը Հայաստանի բեմերում: Դանիել Դանիելյանը առանձնակի շեշտել է մշակույթի և արվեստի ապակենտրոնացումը և մարզային կառույցների ակտիվ համագործակցության զարգացումը:

«Արդյունավետ կարող ենք աշխատել, եթե համատեղենք մեր ուժերն ու ռեսուրսները, ոչ թե ամեն մեկս մեր կառույցում նստած առանձին գործունեություն ծավալենք»,- ասել է Դանիել Դանիելյանը:

Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի ուղեկցությամբ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը շրջել է թատրոնում, ծանոթացել շենքային պայմաններին ու գույքային հագեցվածությանը, թատրոնի կրթամշակութային ծրագրերին ու գործունեությանը: Դանիել Դանիելյանն ընդգծել է, որ մշակութային ցանկացած ծրագիր, որ իրականացվում է երեխաների համար, պետք է ունենա կրթական բաղադրիչ՝ ապահովելով կրթության և մշակույթի ամուր կապը: Քննարկվել են մարզերի երեխաներին տիկնիկային արվեստը հասանելի դարձնելու ծրագրերն ու դրանց զարգացման հեռանկարները: ԿԳՄՍ փոխնախարարը հավաստել է, որ նախարարությունը պատրաստակամ է աջակցելու ցանկացած նախաձեռնության, որը կզարգացնի ոլորտը՝ ապահովելով ներառականությունն ու մասնակցայնությունը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)