ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բաց դաս «Մաթեմատիկան սիրում է քեզ, Անգլերենը նույնպես սիրում է քեզ»

Ապրիլի 19, 2017
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 13-ին Կոտայքի մարզի Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի 5գ դասարանում կայացավ ինտեգրված բաց դաս՝ «Մաթեմատիկան սիրում է  քեզ,  Անգլերենը նույնպես սիրում է քեզ» խորագրով՝ միջառարկայական կապի և նոր տեխնոլոգիաների կիրառմամբ: Դասը վարում էին մաթեմատիկայի ուսուցիչ Լուսինե Ավագյանը և անգլերենի ուսուցիչ Գայանե Իսպիրյանը: Դասի թեման էր՝ «Սովորական կոտորակներ»: Դասի նպատակն էր աշակերտների մեջ զարգացնել դպրոցական տարբեր առարկաների միջև կապ տեսնելու և այդ կապը գործնականում օգտագործելու հմտություններ և կարողություններ, սովորեցնել կիրառել գիտելիքները խնդիրների լուծման ժամանակ, զարգացնել աշակերտների վերացական մտածողությունը: Դասի ընթացքում աշակերտները սովորեցին կոտորակների հետ կապված տարբեր հասկացությունների, համեմատության նշանների անգլերեն արտահայտման ձևերը, կարողացան հասկանալ անգլերեն լեզվով տրված հարցերն ու առաջադրանքները, թարգմանել և տալ դրանց լուծումները:

Աշակերտները նախապես բաժանվել էին 4 խմբի և խմբակային աշխատանք կատարեցին նաև պաստառներով,որոնց վրա տրված էին առաջադրանքներ: Իսկ վերջում աշակերտները անգլերեն լեզվով ներկայացրեցին մաթեմատիկոսներ Իսահակ Նյուտոնի և Չարլզ Բեբբիջի մասին տեղեկություններ:

  • Վիքինախագծերը որպես փոքրիկ հետազոտողներ դաստիարակելու գործիք

    Թեմայի հեղինակ՝ Արևիկ Ոսկանյան

    Վիքինախագծերը (Վիքիպեդիա, Վիքիբառարան, Վիքիքաղվածք և այլն) ազատ հասանելի և խմբագրվող հարթակներ են, որոնք հնարավորություն են տալիս սովորողներին ակտիվորեն մասնակցել տեղեկատվության ստեղծման և տարածման գործընթացին: Դրանք խթանում են քննադատական մտածողությունը, հետազոտական…

  • Գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումը տարրական դասարաններում

    Թեմայի հեղինակ՝ anna.antonyan

    Հարգելի ուսուցիչներ,սիրով Ձեզ եմ ներկայացնում իմ թեման՝ << Գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումը տարրական դասարաններում>>:Տարրական դասարաններում գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումն ունի մի շարք առանձնահատկություններ: Դրանց նկատառմամբ և ճիշտ գործադրմամբ աշակերտների կողմից թեմայի յուրացումը…

  • Ինչպե՞ս ուսուցանել բանաստեղծությունը տարրական դասարրաններում

    Թեմայի հեղինակ՝ Մադաթյան Կարինե

    ՀարգելիÕœ, ուսուցիչներ սիրով Ձեզ եմ ներկայացնում իմ թեման<<Ինչպե՞ս ուսուցանել բանաստեղծությունը տարրական դասարաններում>>:Ինչպես գրականության մեջ իրականության երևույթների արտացոլումը թերի կլիներ առանց քնարերգության, այնպես էլ դպրոցը չէր կարողանա իրագործել իր առջև դրված…

  • Գնահատման նոր համակարգը դպրոցներում. մոտիվացիայի անկու՞մ, թե՞ աճ:

    Թեմայի հեղինակ՝ Գ. Գևորգյան

    Գնահատել նշանակում է որոշել գիտելիքների,հմտությունների,արժեքների և դիրքորոշումների մակարդակը,որոնք սահմանված են ուսումնական առարկաների չափորոշիչներով: Այսօր հանրակրթական դպրոցներում գոյություն ունեն գնահատման երկու փոխկապակցված ձևեր՝ձևավորող և միավորային:2021թ.-ին,երբ դպրոցներում նոր էր ներդրվելու ձևավորվող գնահատման…

  • Ընթերցանության դերը տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Մուշեղյան Քրիստինե

    Բոլորիս քաջ հայտնի է, որ ընթերցանությունը ծնում է երեխաների մտավոր և հոգևոր զարգացման հիմքերը, և դրա դերը տարրական դպրոցում անհամեմատ կարևոր է: Այս փուլում ձևավորվում են երեխայի առաջին ընթերցողական հմտությունները,…