ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Հայաստանի քիքբոքսինգի ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչներին՝ նախագահ Գառնիկ Հայրապետյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանի քիքբոքսինգի ֆեդերացիայի փոխնախագահ Վիկտոր Խաչատրյանը, գլխավոր մարզիչ Արամայիս Հայրապետյանը, մարզիչներ, մեդալակիր մարզիկներ և ֆեդերացիայի այլ ներկայացուցիչներ:
Քիքբոքսինգի մինչև 18 տարեկանների հավաքականը օգոստոսի 25-ից սեպտեմբերի 3-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցկացված WAKO-ի քիքբոքսինգի Եվրոպայի առաջնությունում նվաճել է երկու արծաթե և երեք բրոնզե մեդալ:
13-ամյա Մարկ Միքայելյանը (-32 կգ) և 13-ամյա Սերժ Պապյանը (-32 կգ) լայթ և կիդլայթ ոճերում նվաճել են մեկական արծաթե և բրոնզե մեդալներ, իսկ 15-ամյա Տիգրան Հարությունյանը (-51 կգ) բրոնզե մեդալ է նվաճել ֆուլ-կոնտակտ ոճում:
Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհավորել է մարզիկներին ու մարզիչներին գրանցած արդյունքների և գործադրած ջանքերի համար:
«Շնորհակալ եմ, որ այսպիսի լավ ելույթներով բարձր եք պահում Հայաստանի պատիվը, ու ձեր շնորհիվ մեր եռագույնը վեր է խոյանում: Հետևել եմ ձեր մրցելույթներին, գիտեմ՝ ինչպես եք հանդես եկել: Մաղթում եմ, որ հետագայում ձեր հաղթանակների շնորհիվ մեր դրոշը բարձրանա նաև Հայաստանի օրհներգի հնչյունների ներքո»,- ասել է Կարեն Գիլոյանը՝ մարզիկներին նաև չեմպիոնական նվաճումներ մաղթելով:
Ֆեդերացիայի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և նշել՝ Թուրքիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում մեր մարզիկները տպավորիչ ելույթներ են ունեցել՝ մեկը մյուսի հետևից տանելով գեղեցիկ հաղթանակներ: Նրանց գնահատմամբ՝ Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ նվաճել չի հաջողվել գլխավորապես մրցավարական կողմնապահության պատճառով: Հավաքականի կազմում ընդգրկված են եղել մարզիկներ Սյունիքի և Կոտայքի մարզերից, ինչպես նաև Երևանից:
«Բավականին լավ մանկապատանեկան դպրոց ունենք և ակնկալում ենք, որ նրանցից շատերը հետագայում նաև մեծահասակների հավաքականը կհամալրեն: Ունենք մեծահասակներ, որոնք նախապատրաստվում են նոյեմբերին Պորտուգալիայում կայանալիք աշխարհի առաջնությանը: Մասնակցում ենք բացառապես Քիքբոքսինգի կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիայի (WAKO) կազմակերպած առաջնություններին, քանի որ WAKO-ն օլիմպիական ընտանիքի անդամ է»,- ասել է ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանը՝ տեղեկացնելով, որ Հայաստանի քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի գործունեությունը 30 տարվա պատմություն ունի:
Հանդիպման ընթացքում ֆեդերացիայի ներկայացուցիչները նաև մի շարք հուզող հարցեր են բարձրացրել՝ կապված, մասնավորապես, մարզական կոչումների և ֆեդերացիաների ֆինանսավորման կարգի հետ: ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ մարզիկները կստանան իրենց հասանելիք մարզական կոչումները, իսկ մարզիչների պարագայում համընդհանուր մոտեցումը որոշակիորեն փոխվել է, և այդ գործընթացն այժմ դադարեցված է:
Ինչ վերաբերում է ֆինանսավորման կարգին, ապա այս տարվանից Հայաստանի քիք-բոքսինգի ֆեդերացիան ընդգրկված է պետական ֆինանսավորման ծրագրերում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ