ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Նմանօրինակ պայմաններ ունենալը երազանք էր». Արտաշատի մարզադաշտում կայացել է «Ռոբերտ Էմմիյանի գավաթ» միջազգային մրցաշարը

Սեպտեմբերի 11, 2023
Սպորտային լուրեր

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը սեպտեմբերի 9-ին Արտաշատի մարզադաշտում հետևել է Եվրոպայի ռեկորդակիր, ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի անվան գավաթի միջազգային 15-րդ մրցաշարին:

Պատվավոր հյուրերի թվում են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, Էմմիյանի անձնական մարզիչ, Հայաստանի վաստակավոր մարզիչ Մկրտիչ Կարապետյանը, բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը և այլք։

«Ռոբերտ Էմմիյանի գավաթ» մրցաշարին այս տարի մասնակցել է 11 հեռացատկորդ Հայաստանից, Բուլղարիայից, Հունաստանից, Ղազախստանից, Ֆրանսիայից և Ուզբեկստանից:

8.07 մետր արդյունքով հաղթողի կոչմանն արժանացել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Անվար Անվարովը: 2-րդ մրցանակակիր է դարձել ֆրանսիացի Յանն Դանիել Յանն Տանտելին (7.56 մ): Լավագույն եռյակը 7.48 մետր արդյունքով եզրափակել է հույն Անտոնիոս Ստիլիանիդիսը:

Հայ հեռացատկորդներից երեքն են հայտնվել տասնյակում.

Հրաչյա Մինասյան - 6-րդ տեղ (6.93 մ),

Գոռ Հովակիմյան - 7-րդ տեղ (6.85 մ),

Արամայիս Սարգսյան - 9-րդ տեղ (6.66 մ):

«Բարձր մակարդակով կազմակերպված մրցաշար էր հիմնովին վերակառուցված մարզադաշտում: Ստադիոնն աչք է շոյում, և այս պայմաններում մրցաշարի որակն էլ, բնականաբար, դրանից շահում է: Ցավոք, արդյունքները այնքան էլ բարձր չէին: Վնասվածքի պատճառով մրցաշարին չէր մասնակցում մեր առաջատար հեռացատկորդ Գոռ Բեգլարյանը: Սա մեզ համար ավանդական և ուժեղ մարզաձև է, համոզված եմ՝ առաջիկայում անպայման կունենանք մարզիկներ, որոնք բարձր կպահեն Հայաստանի պատիվը», - ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Միջոցառման շրջանակում Եվրոպայի, ԽՍՀՄ-ի ու հանրապետության բազմակի չեմպիոն, Բարի կամքի խաղերի հաղթող, Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանը խորհրդանշական գավաթներ է հանձնել ՀՀ ԿԳՄՍ նախարարին, նախարարի տեղակալին, Արտաշատի քաղաքապետ Կառլեն Մկրտչյանին, նաև իր անձնական մարզչին։

Ռոբերտ Էմմիյանը նախ շնորհակալություն է հայտնել ներկաներին, ապա ընդգծել՝ միջազգային չափանիշներին համապատասխան մարզադաշտն ու աթլետիկական վազքուղին հնարավորություն են տալու կազմակերպելու բազմաթիվ միջազգային մրցումներ։ Անվանի մարզիկի գնահատմամբ՝ նմանօրինակ պայմաններ ունենալը երազանք էր։

Նշենքվ նաև, որ «Ռոբերտ Էմմիյանի գավաթ» մրցաշարի բացման արարությունից առաջ ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահը պարգևատրել է նույն օրը՝ ավելի վաղ կայացած Գյումրու բաց առաջնության հաղթողներին և մրցանակակիրներին:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նաև շրջայց է կատարել Արտաշատի մարզադաշտում և ծանոթացել արդեն կատարված և դեռ ընթացքի մեջ գտնվող վերանորոգման աշխատանքներին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)