ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայկական համադպրոցական գիտության փառատոն - 2024

Սեպտեմբերի 12, 2023
Լուրեր կազմակերպություններից

 Մեկնարկել է 2023-2024 ուսումնական տարվա «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2024» մրցույթի հայտերի ընդունումը:

Բոլոր հայտերն ընդունվում են առցանց` assf-2024.hesc.am էլեկտրոնային կայքի միջոցով, որտեղ կարելի է ծանոթանալ մրցույթի պայմաններին:

Գրանցման վերջնաժամկետն է 2023 թվականի դեկտեմբերի 3-ը:

Փառատոնի նպատակն է դպրոցահասակ երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի, նորարարական նախագծերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների զարգացումը:

«Հայկական համադպրոցական գիտության փառատոն–2024»-ին մասնակցության համար անհատական կամ հետազոտական խմբերը (մինչև 2 աշակերտ)՝ գիտական ղեկավարի աջակցությամբ, ուսումնական տարվա ընթացքում պետք է իրականացնեն իրենց կողմից առաջադրված գիտահետազոտական նախագիծը և արդյունքները ներկայացնեն փառատոնի եզրափակիչ փուլում:

Եզրափակիչ փուլի ընթացքում աշակերտների կողմից ներկայացված հետազոտական նախագծերը կգնահատվեն մասնագիտական հանձնաժողովի կողմից: Եզրափակիչ փուլում կորոշվեն յուրաքանչյուր անվանակարգի «Լավագույն նախագիծ» մրցանակին արժանացած, ինչպես նաև միջազգային գիտատեխնիկական փառատոններին մասնակցող նախագծերը: Նախատեսված են նաև այլ խրախուսական մրցանակներ:

«Հայկական համադպրոցական գիտության փառատոն–2024» միջոցառման տեղեկատվական օրերի, հանդիպումների և միջոցառումների մասին տեղեկություն ստանալու համար խնդրում ենք նամակ ուղարկել assf@hesc.am էլ. հասցեին՝ նշելով ուսհաստատության անվանումը և նամակի թեման։

Լրացուցիչ տեղեկությունների համար անհրաժեշտ է գրել assf@hesc.am էլ. փոստին կամ զանգահարել 010-210140 հեռախոսահամարին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)