ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ավելացվել է մարզիկների սննդի և գիշերակացի գումարը

Սեպտեմբերի 14, 2023
Սպորտային լուրեր

ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 14-ի նիստում կայացրած որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվող ուսումնամարզական հավաքների ժամանակ Հայաստանի հավաքականի անդամի համար նախատեսվող մեկ օրվա կեցության գումարն ավելացվել է. այն կկազմի 16300 դրամ՝ նախկին 9800 դրամի փոխարեն:

Գործադիրը հավանության է արժանացրել ԿԳՄՍ նախարարության կողմից ներկայացված որոշման նախագիծը:

Փոփոխության անհրաժեշտությունն առաջացել է՝ հիմք ընդունելով գնաճը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում անցկացվող Եվրոպայի և աշխարհի առաջնությունների ժամանակ Հայաստանի հավաքականներին տվյալ միջոցառման հրավերի համաձայն հյուրանոցներում գիշերավարձը ու սննդի օրական վճարի չափը ապահովելու հարցը: Ըստ որոշման հիմնավորման՝ օրապահիկի գումարը ներառում է սնունդ՝ համաձայն ֆեդերացիայի կողմից ներկայացված սննդակարգի և կալորիականության:

Նոր որոշմամբ ավելացվում է նաև Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի յուրաքանչյուր անդամի սննդի վճարի համար նախատեսված գումարը ճանապարհորդությունների ժամանակ, որը կկազմի՝

  • ՀՀ տարածքում՝ յուրաքանչուր հինգ ժամվա հաշվարկով 3300 դրամ նախկին 2000 դրամի փոխարեն

  • ՀՀ տարածքից դուրս օդային և (կամ) վերգետնյա տրանսպորտով՝ յուրաքանչյուր հինգ ժամվա հաշվարկով՝ 16,7 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ նախկին 10 ԱՄՆ դոլարի փոխարեն:

Ավելացվում է նաև Հայաստանի Հանրապետության առաջնությունների մասնակիցների սննդի օրական վճարի չափը: Մեծահասակների մասնակցությամբ մրցաշարերում սննդի օրական վճարի չափը կկազմի 5000 դրամ՝ նախկին 3000 դրամի փոխարեն, երիտասարդների մրցաշարի մասնակցի համար՝ 4100 դրամ նախկին 2500 դրամի փոխարեն, իսկ պատանիների մրցաշարի մասնակցի համար սահմանվել է 3300 դրամ՝ նախկին 2000 դրամի փոխարեն: Մեծահասակների, երիտասարդների և պատանիների մրցաշարի այլ մասնակցի համար սահմանվել է 4100 դրամ՝ նախկին 2500 դրամի փոխարեն:

Որոշմամբ ավելացվում է նաև ՀՀ առաջնությունների մասնակիցների գիշերավարձի օրական չափը՝ մեկ մասնակցի համար ծախսերը հաստատող փաստաթղթի դեպքում սահմանելով մինչև 8000 դրամ սահմանաչափը՝ նախկին 5000 դրամի փոխարեն, առանց ծախսերը հաստատող փաստաթղթի կտրվի 5000 դրամ՝ նախկին 3000 դրամի փոխարեն:

Եվս մեկ փոփոխությամբ սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպվող և անցկացվող տարբեր տարիքային խմբերի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին Հայաստանի հավաքական թիմի անդամի մասնակցության հետ կապված ծախսերը, այդ թվում՝ գիշերավարձը, սննդի օրական վճարի չափը, պետք է հաշվարկել համաձայն տվյալ միջոցառման միջազգային ֆեդերացիայի հրավերի` տվյալ բյուջետային տարում հատկացված ֆինանսական միջոցների շրջանակում:

Մարզիկների համար նախատեսված սննդի և գիշերակացի բարձրացումները կիրառվելու են 2024 թվականի հունվարից:

Այդ նպատակով 2024 թվականին մարզական ֆեդերացիաների համար պետական բյուջեով ֆինանսավորումը նախատեսվում է ավելացնել շուրջ 387 մլն 265 հազար դրամի չափով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)