Ապրիլի 14-ին Կոտայքի մարզի Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի IIIա դասարանի դասվար Ա.Մեղրյանը կազմակերպել էր «Սուրբ Զատիկ» խորագրով միջոցառում՝ նվիրված Հիսուս Քրիստոսի խաչելությանը և հարությանը:
Դահլիճը ձևավորված էր գարնանային գեղեցիկ ծաղիկներով, պատրաստել էին Հիսուսի ժայռափոր «գերեզմանը», մեծ պաստառի վրա նկարել էին Արարատ լեռը և Նոյյան տապանը: Ըստ ավանդույթի պատրաստել էին մի առատ սեղան՝ չամիչով եփած փլավ,ներկած հավկիթներ, ձուկ, բանջարեղեն, կարմիր գինի, որոնցից յուրաքնչյուրն ունի իր խորհուրդը:
Երեխաներն իրենց խոսքում նշեցին, որ այդ օրվա սեղանի զարդը Զատիկի կարմիր ձուն է, որը խորհրդանշում է խաչի վրա մարդկանց մեղքերի թողության համար Հիսուսի թափած արյունը: