ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ոսկե և արծաթե մեդալներ՝ շախմատի Եվրոպայի պատանիների առաջնությունից

Սեպտեմբերի 16, 2023
Սպորտային լուրեր

Հայաստանի շախմատի պատանիների հավաքականը Ռումինիայի Մամայա քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում 1 ոսկե և 1 արծաթե մեդալ է նվաճել:

Մ18 տարեկանների խմբում հաղթողի կոչմանն արժանացել է Արսեն Դավթյանը: Առաջին խաղափուլում պարտվելուց հետո Արսեն Դավթյանը 8 անընդմեջ հաղթանակ է տարել և 9 հնարավորից վաստակելով 8 միավոր՝ դարձել է ոսկե մեդալակիր: Առաջնության արդյունքներով Արսենը լրացրել է նաև միջազգային վարպետի նորմա: Սա Արսենի երրորդ նորման է:

Մ18 տարեկանների պայքարում հանդես է եկել նաև Էմին Օհանյանը և զբաղեցրել է 4-րդ տեղը:

Պատանեկան ԵԱ-ում հաղթողի կոչմանն արժանացել է նաև Լատվիան ներկայացնող հայազգի շախմատիստուհի Ագնեսա Տեր-Ավետիսյանը՝ հանդես գալով Մ16 տարեկանների խմբում: Ագնեսան 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր:

Հայաստանի ներկայացուցիչներից ԵԱ-ի փոխչեմպիոնի կոչումը նվաճել է Բենիկ Ագասարովը՝ մինչև 14 տարեկանների խմբում: Հայ շախմատիստն առաջնության ընթացքում ոչ մի պարտություն չի կրել և 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր:

Մ12 տարեկանների խմբում Տիգրան Համբարձումյանը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը, իսկ Սոնա Կրկյաշարյանը Մ14 տարեկանների խմբում ցույց է տվել 5-րդ արդյունքը:

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Միքայել Ռոստոմյանը 2023 թվականի շախմատի Եվրոպայի պատանիների առաջնության շրջանակում լրացրել է միջազգային վարպետի նորմա: Այս առաջնությունում Միքայելը վաստակել է 6.5 միավոր, զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը՝ 124 կետով բարելավելով իր վարկանիշը: Այժմ նրա վարկանիշը 2345 է:

Հայաստանից Եվրոպայի պատանեկան առաջնությանը մասնակցել է 36 շախմատիստ՝ 26 տղա և 10 աղջիկ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)