ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայաստանը ե՛ս եմ

Սեպտեմբերի 26, 2016
Դպրոցական անցուդարձ

Վանաձորի Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցում կազմակերպված միջոցառումը նվիրված ՀՀ Անկախության 25-ամյակին, կրում էր «Հայաստանը ե՛ս եմ» խորագիրը: Միջոցառումն սկսվեց օրհներգի կատարմամբ: Ներկաներին ՀՀ Անկախության օրվա առթիվ ողջունեց ՄԿԱ գծով փոխտնօրեն Գ. Հակոբյանը: Զինղեկ Արեգ Նորեկյանը ներկայացրեց ՀՀ ձևավորման պատմական անցյալը մինչև Անկախության հասնելը անցած նրա ճանապարհը: Պատմության ուսուցիչ Ա. Մկրտչյանը ներկայացրեց Անկախության ձեռքբերման պատմական գործընթացը: Աշակերտները ներկայացրին ՀՀ խորհրդանիշները՝ դրոշը, զինանշանը, օրհներգը, ցուցադրեցին և խոսեցին նրանց կարևորության մասին:

Փոխտնօրեն Գ. Հակոբյանը հնչեցրեց դպրոցի զոհված ազատամարտիկների անունները, մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը, և աշակերտները ծաղիկներ դրեցին նրանց աղբյուր հուշարձանին:

Միջոցառման ընթացքում հնչեցին հայրենասիրական բանաստեղծություններ, իսկ վերջում դպրոցի շնորհալի աշակերտները ներկայացրին հայրենասիրական երգեր և պարեր:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)