ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է 2023-2024 թթ. «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներին։
Այս տարի ծրագրին 22-35 տարեկան սփյուռքահայ 18 երիտասարդներ են մասնակցում. նրանք Հայաստան են ժամանել Ֆրանսիայից, Բելգիայից, Իսպանիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Բրազիլիայից, Ռուսաստանից և հանդիսանում են համայնքի ղեկավարներ, դպրոցների տնօրեններ, համայնքային, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, խորհրդի անդամներ:
ԿԳՄՍ նախարարը կարևորել է մեր երկրի համար այսպիսի բարդ ժամանակաշրջանում սփյուռքահայ համայնքի դերակատարումն ու մեր անմիջական կապը հատկապես սփյուռքահայ ակտիվ երիտասարդների հետ. «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով բռնի կերպով Հայաստան են տեղահանվել Լեռնային Ղարաբաղի 100 հազարից ավելի մեր հայրենակիցներ, որոնցից 26 հազարը երեխաներ են: Իհարկե, բոլորս շատ հարցեր ունենք, բայց այս իրավիճակը ցույց է տալիս, որ զարգանալը և հզորանալն այլընտրանք չունեն: Ակնհայտ է՝ հզորացման ու զարգացման ճանապարհին կրթությունն ամենակարևոր բաղադրիչներից է: Այս օրերին՝ առավել քան երբևէ, պետք է ամեն ինչ անենք, որ մեր երեխաները ստանան որակյալ կրթություն, դուրս չմնան պարտադիր ուսուցումից ու նաև հոգեբանական աջակցություն ստանան»:
ԿԳՄՍ նախարարը, կարևորելով «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը, ընդգծել է սփյուռքի ակտիվ երիտասարդների հետ անընդհատ շփումն ու հաղորդակցությունը:
«Մեր նախարարությունն ունի մեծ թվով ծրագրեր, որոնք ուղղված են սփյուռքին: Այդ իմաստով, կարծում եմ, շատ կարևոր է նաև հետադարձ կապ ստանալը՝ հասկանալու համար, թե մեր որ ծրագրերն են արդյունավետ գործում, որտեղ կա լրամշակումների և բարելավումների կարիք: Շատ պատրաստակամ ենք ձեր առաջարկներն ու դիտարկումները լսելու: Բոլոր ծրագրերը պետք է անընդհատ փոխվեն, վերամշակվեն, որպեսզի դառնան ավելի դրական, թիրախային և արդյունավետ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Այս պատասխանատու ժամանակահատվածում սփյուռքահայ երիտասարդները, 2 շաբաթ գտնվելով Հայաստանում և ուսումնասիրելով հայրենիքի կարիքներն ու հնարավորությունները, կվերադառնան համայնքներ՝ շարունակելու իրենց առաքելությունը, այդ թվում` ներկայացնելով աշխարհին Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները։
Հանդիպման ընթացքում երիտասարդները տարատեսակ հարցեր են ուղղել նախարար Ժաննա Անդրեասյանին, որոնք վերաբերել են մասնավորապես սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրին, արտերկրի դպրոցներում հայերենի՝ որպես օտար լեզու դասավանդվելու հեռանկարներին, սփյուռքում գործող ուսումնական հաստատություններին դասագրքերով և կրթական այլ նյութերով ապահովելուն, Հայաստանի և արտերկրի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև իրականացվող փոխգործակցության, ուսանողների փոխանակման ծրագրերին, Հայաստանում իրականացվող սպորտային հաստատությունների կառուցման ու վերակառուցման աշխատանքներին:
Սփյուռքահայ երիտասարդները հետաքրքրվել են նաև, թե ինչ աշխատանքներ են իրականացվում Լեռնային Ղարաբաղում՝ Ադրբեջանի անմիջական վերահսկողության ներքո մնացած պատմամշակութային հուշարձանների, թանգարանային նմուշների պահպանության ուղղությամբ: ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ այս առումով իրավիճակն, իսկապես, բավականին բարդ է: խնդիրը Նախարարության ուշադրության կենտրոնում է դեռ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, թեմայի առնչությամբ մեծաթիվ նամակներ են հասցեագրվել ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ դրանք ոչ միայն տեղական, այլև՝ համաշխարհային քրիստոնեական ժառանգության կոթողներ են և ամբողջ քրիստոնյա աշխարհի ուշադրության կենտրոնում պետք է լինեն: Նախարարը կարևորել է նաև մտահոգ անհատների և հասարակական կազմակերպությունների՝ այս հարցով միջազգային կառույցներին շարունակաբար դիմելու անհրաժեշտությունը:
Նշենք՝ «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրն իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ նպատակ ունենալով հնարավորություն ընձեռել սփյուռքահայ երիտասարդներին ընդլայնել իրենց պատկերացումները Հայաստանի քաղաքական, սոցիալական, տնտեսական և այլ խնդիրների մասին, աջակցել համայնքային կյանքում նրանց առավել ներգրավմանն ու գործունեության արդյունավետության բարձացմանը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ