ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մաթեմատիկայի առարկայական շաբաթ

Ապրիլի 19, 2017
Դպրոցական անցուդարձ

Վանձորի Ղ.Ալիշանի անվան հ. 27 հիմնական դպրոցում մարտ ամսին ամփոփվեց մաթեմատիկայի առարկայական շաբաթը: Մարտի 16-ին մեկնարկեց ամենամյա «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթը, որտեղ ակտիվ մասնակցություն ունեցան նաև տարրական դասարանների 3-րդ և 4րդ դասարանների աշակերտները: Մրցույթին հաջորդեց հետաքրքիր, բովանդակալից և ուսանելի բաց դասերը: Տնօրենության կողմից ուսումնասիրվեց մաթեմատիկայի դրվածքը տարրական դասարաններում: Դպրոցում մեկը մյուսին հաջորդող հետաքրքիր մաթեմատիկայի դասերը աշակերտների մոտ առավել ոգևորվածություն էր առաջացրել առարկայի նկատմամբ: Մարտի 15-ին I ա դասարանում դասվար Ա.Մարտիրոսյանը կազմակերպեց դաս «Թվերի զարմանահրաշ աշխարհում» թեմայով: Դասալսում կատարվեց նաև Iբ դասարանում դասվար Ա.Մարաբյանի մոտ: Մարտի 20-ին I ա դասարանում բաց դասերի հաղթական շարքը շարունակեց դասվար Ա.Արամյանը: Դասի ընթացքում կատարված խմբային աշխատանքը, մեթոդների կիրառումը տվեցին ցանկալի արդյունքը և ուսուցիչը հասավ իր նպատակին՝ ուսուցանելով «9 թվի բազմապատկում և բաժանումը 9 թվի» թեման: Մարտի 21-ին IIբ դասարանում դասվար Ա.Վարդումյանը, տրամաբանական ու հետաքրքրաշարժ խնդիրներ առաջարկելով աշակերտներին, կարողացավ հետաքրքիր դարձնել օրվա ուսուցանվող նյութը: Մարտի 23-ին 24-ին III ա և III բ դասարաններում դասվարներ Շ.Մայիլյանը, Ա.Հարությունյանը անցկացրեցին փորձարարական դաս «Բազմանիշ թվի բազմապատկումը միանիշ թվով» թեմայով: Դասն անցավ աշխույժ, հետաքրքիր և բովանդակալից: Մարտի 22-ին IV ա դասարանում դասվար Մ.Պետրոսյանը կազմակերպեց փորձարարական դաս «Մաս և ամբողջ» թեմայով: Ուսուցիչը բացատրեց ամբողջը և ամբողջականը:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)