ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

22 դասաժամի փոխարեն 18-20 դասաժամ շաբաթական. նվազեցվել է ուսուցչի դրույքային ծանրաբեռնվածությունը

Հոկտեմբերի 5, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ վերանայվել է դպրոցների ուսուցիչների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների աշխատաժամանակը:

Մինչ հարցի զեկուցումը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է հանրապետության մանկավարժներին Ուսուցչի տոնի առթիվ. «Շնորհավորում եմ բոլոր ուսուցիչներին և շնորհակալություն հայտնում իրենց աշխատանքի համար: Հատկապես այս օրերին դա պահանջում է լրացուցիչ ջանք՝ հաշվի առնելով, որ մեր երկրում են գտնվում նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 21 հազար դպրոցահասակ տարիքի երեխաներ, որոնց կրթության ապահովումը նույնպես ուսուցիչների ուսերին է»:

Անցնելով հարցի զեկուցմանը՝ նախարարը նշել է, որ ՀՀ կառավարության ծրագրի և կրթության ռազմավարության կարևորագույն թիրախ է հանրակրթության ոլորտի բովանդակային բարեփոխումը, որը տևական ժամանակ նախապատրաստվում և փորձարկվում էր:

«Սեպտեմբերից սկսել ենք հանրակրթության նոր չափորոշչի փուլային ներդրումը հանրապետության բոլոր դպրոցներում: Այն մի շարք նոր պահանջներ է առաջադրում ուսուցիչներին, որոնք կապված են գնահատման համակարգի փոփոխությունների, դասի պլանավորման և անցկացման որակական նոր պահանջների, կրթական մեթոդների բազմազանեցման, երկարօրյա հավելյալ դասընթացների կազմակերպման և մի շարք այլ նոր խնդիրների հետ, որոնք առաջին հերթին միտված են դպրոցներում կրթության որակի բարձրացմանը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Ըստ այդմ, նախարարի խոսքով, անհրաժեշտություն է առաջացել վերանայելու ուսուցչի կողմից շաբաթական դասավանդվող ժամերի թիվը՝ նվազեցնելով դրանք և այդպիսով աշխատաժամանակ ազատելով ուսուցչի մյուս կարևոր անելիքների համար, որոնք էական ազդեցություն ունեն կրթության որակի վրա: «Ներկայում ուսուցչի շաբաթական մեկ դրույք ծանրաբեռնվածությունը կազմում է 22 դասաժամ, որը գործնականում թույլ չի տալիս լուծել նշված խնդիրները: Բացի դրանից, պետք է հաշվի առնել, որ հանրակրթության նոր չափորոշչով տարրական դասարաններում միավորային գնահատման համակարգը չի գործում, և ուսուցիչները զգալի ժամանակ պետք է հատկացնեն ձևավորող գնահատման մեթոդներով սովորողների հետ աշխատելու համար: Ըստ այդմ՝ նախագծով առաջարկվում է 1-4-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչների համար շաբաթական դասաժամերը սահմանել 1 դրույքի համար 18 ժամ, իսկ 5-12-րդ դասարաններում՝ 20 դասաժամ: Սա կհանգեցնի տարրական դասարանում դասավանդող ուսուցիչների 1 դրույքի վարձատրության՝ 20 տոկոս, իսկ 5-12-րդ դասարաններում դասավանդողների վարձատրության՝ 10 տոկոս աճին»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ փոփոխությունները կիրականացվեն փուլային տարբերակով՝ հանրակրթության նոր չափորոշչի ներդրմանը զուգընթաց:

Ըստ այդմ՝ սեպտեմբերից նման ձևաչափով կարգավորվում են 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների դասավանդման գործընթացները, մյուս ուսումնական տարվանից դրան կավելանան ևս 4 դասարաններ, իսկ հաջորդ տարում՝ մնացած դասարանները:

«Նախագծի ընդունումը կնպաստի ոչ միայն ուսուցիչների աշխատավարձի բարձրացմանը, այլև կրթության որակի բարելավմանը, քանի որ մանկավարժական տեսանկյունից շաբաթական դասավանդման ժամերը, ինչպես հիմնավորված է տեսությամբ և հետազոտություններով, պետք է չգերազանցի 20 ժամը: Այդ կարգավորումները ժամանակին գործել են նաև Հայաստանում, հետագայում՝ 2000-ականներին, վերանայվել են՝ դառնալով 22 ժամ՝ զուտ ֆինանսական խնայողություններ ձևավորելու հիմնավորմամբ՝ դրանով իսկ առաջ բերելով կրթության որակի անկման լուրջ ռիսկ»,- փաստել է Ժաննա Անդրեասյանը:

Նախագծով կարգավորվում է նաև արտադպրոցական հաստատությունների մանկավարժների միասնական աշխատաժամանակի խնդիրը, որն իրականացվել է գործող իրավակարգավորումների վերլուծության և համայնքների ու հաստատությունների հետ մանրակրկիտ քննարկման արդյունքում՝ հաշվի առնելով, որ դրանց ճնշող մեծամասնությունը համայնքային ենթակայության են: Ըստ այդմ՝ առաջարկվում է արտադպրոցական հաստատություններում կիրառել շաբաթական 20 ժամ դասավանդման սկզբունքը: Այդ դրույթն ուժի մեջ կմտնի 2026 թվականի սեպտեմբերի 1-ից՝ հաշվի առնելով, որ դրանից բխող ֆինանսական հետևանքներ կան, և որոշակի ժամանակահատված է պետք, որ համայնքներն իրականացնեն անհրաժեշտ փոփոխությունները:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)