ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հոկտեմբերի 7-ը գրադարանավարի օրն է

Հոկտեմբերի 6, 2023
Մշակութային լուրեր Օրվա խորհուրդ

2004 թվականից Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 7-ը նշվում է որպես գրադարանավարի օր:

Օրվա առթիվ գրադարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար ոլորտի մի շարք պետական և համայնքային կազմակերպությունների աշխատակիցներ կպարգևատրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պագևներով:

ՀՀ-ում այսօր գործում է ԿԳՄՍ նախարարության ենթակայության 12 գրադարան, որոնցից երկուսը Երևանում են՝ Հայաստանի ազգային գրադարանը և Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը, իսկ 10-ը՝ մարզերում: ՀՀ-ում կա նաև 365 համայնքային գրադարան:

2023 թվականից նախարարության ենթակայության մարզային տասը գրադարանները ԿԳՄՍՆ-ի աջակցությամբ իրականացվող «Ընտանեկան գրադարանավար» ծրագրի շրջանակում ծառայություններ են մատուցում տեղաշարժման սահմանափակ հնարավորություններ ունեցող և տարեց անձանց:

Համայնքային գրադարանները գրականությամբ համալրելու նպատակով՝ Հայաստանի ազգային գրադարանն իրականացնում է «Շրջիկ գրադարան» ծրագիրը, որի շրջանակում ՀՀ մարզերի համայնքային գրադարաններին տարեկան տրամադրվում է ավելի քան 2000 միավոր գիրք:

Գրադարանները տարեկան սպասարկում են ավելի քան 100 հազար ընթերցողի: Տարեկան սպասարկվում է նաև շուրջ 3 միլիոն միավոր գիրք: Հաջողությամբ իրականացվում է գրադարանային հավաքածուների համալրման (շուրջ 70 հազար միավոր) գործընթացը, որի շրջանակում պետական դրամաշնորհով տրամադրված միջոցներով ձեռք է բերվում 11 հազար և ավելի միավոր գիրք ու պարբերական՝ համալրելով հավաքածուներն ընթերցողների կողմից պահանջված գրականությամբ, ինչպես նաև ձևավորում է նոր առաջարկ՝ գրքի շուկայում առկա լավագույն նոր հրատարակություններով, այդ թվում՝ ուսումնական, գիտահանրամատչելի և թարգմանական գրականության օրինակներով: Հայաստանի ազգային գրադարանի հնատիպ գրքի հավաքածուն պարբերաբար համալրվում է եզակի օրինակներով:

Հայաստանի ազգային գրադարանի, Խնկո Ապոր անվան ազգային մանկական, ինչպես նաև 10 մարզային գրադարանների գործուն աջակցությամբ թվայնացվում և «Հայ գիրք» ու «Հայ պարբերական մամուլ» շտեմարաններում տարեկան տեղադրվում է գրքի ու պարբերականի շուրջ 13 միլիոն 248 հազար 453 էջ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)