ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մարմնամարզիկներն ավարտել են ելույթներն աշխարհի 52-րդ առաջնությունում

Հոկտեմբերի 9, 2023
Սպորտային լուրեր

Բելգիայի Անտվերպեն քաղաքում ավարտվել է սպորտային մարմնամարզության աշխարհի 52-րդ առաջնությունը, որում Հայաստանը 5 ներկայացուցիչ է ունեցել:

Մեր մարզիկների ելույթներին մրցավայրից հետևել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ու Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը:

Հայաստանի հավաքականի անդամ, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը հոկտեմբերի 8-ին հանդես է եկել հենացատկի եզրափակչում և զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը՝ հավաքելով 14.549 միավոր: Դավթյանն ԱԱ-ին մասնակցել է ոտքի վնասվածքով:

Հիշեցնենք՝ Արթուր Դավթյանն ավելի վաղ ապահովել է իր մասնակցությունը Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերին՝ նվաճելով անվանական ուղեգիր:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն և աշխարհի գավաթի ոսկե մեդալակիր Վահագն Դավթյանն օղակների վարժության եզրափակչում հավաքել է 14.700 միավոր և զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Նույն վարժությունում եզրափակիչ դուրս եկած մեր մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը զբաղեցրել է 7-րդ տեղը՝ 14.433 միավորով:

Մեդալ նվաճելուն մոտ է եղել Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հարություն Մերդինյանը, որը հանդես է եկել նժույգթափեր վարժության եզրափակչում և հավաքելով 14.600 միավոր՝ զբաղեցրել է 4-րդ տեղը:

Աշխարհի առաջնությանը մասնակցել է նաև երիտասարդ մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը: Նժույգթափեր վարժության որակավորման փուլում նա զբաղեցրել է 9-րդ տեղը:

Հայ մարմնամարզիկներն ԱԱ-ին մասնակցել են մարզիչներ Հակոբ Սերոբյանի, Հայկ Նազարյանի և Սոս Սարգսյանի ղեկավարությամբ:

Սպորտային մարմնամարզության աշխարհի 52-րդ առաջնությանը 73 երկրների 400 մարզիկներ են մասնակցել:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)