ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ֆիլմերի համահայկական դպրոցական մրցույթ՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100 և Արամ Խաչատրյանի 120-ամյակներին

Հոկտեմբերի 10, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հայաստանի ազգային կինոկենտրոնը 2023-2024 ուսումնական տարում համատեղ հայտարարում են կարճամետրաժ ֆիլմերի համահայկական դպրոցական մրցույթ՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100 և Արամ Խաչատրյանի 120-ամյակներին:

Մրցույթն անցկացվում է ՀՀ դպրոցների և արտերկրի հայկական ու հայկական բաղադրիչով կրթօջախների շրջանում:

Մրցույթի նպատակն է նպաստել աշակերտների՝ Արամ Խաչատուրյանի և Սերգեյ Փարաջանովի մասին գիտելիքների ընդլայնմանը, սփյուռքում ազգային կրթության շուրջ համախմբմանը, ստեղծագործական ոգու զարգացմանը:

Մասնակից կրթօջախներից ակնկալվում է.

  • Ձևավորել ուսուցիչների ղեկավարությամբ ստեղծագործական աշակերտական խմբեր, որոնք կարող են ունենալ խառը տարիքային կազմ և ընդգրկել տարբեր դասարանների աշակերտներին:
  • Իրականացնել Ա. Խաչատրյանին կամ Ս. Փարաջանովին նվիրված նախնական հետազոտական, ուսումնական, ստեղծագործական և այլ բնույթի աշխատանք երեխաների հետ (օրինակ՝ ուսումնասիրել կենսագրությունը, ճանաչել և մեկնաբանել ստեղծագործությունները և այլն), գրել ֆիլմի սցենար և նկարահանել այն: Կախված կատարած հետազոտական աշխատանքից՝ ֆիլմը կարող է լինել ցանկացած անվանակարգի (վավերագրական, խաղարկային և անիմացիոն):
  • Ստեղծել հանձնաժողովներ, որոնք կգնահատեն և նախնական ընտրություն կկատարեն, եթե դպրոցում ձևավորվեն մեկից ավելի ստեղծագործական խմբեր, քանի որ յուրաքանչյուր դիմած կրթօջախից ընդունվելու է միայն մեկ ֆիլմ:
  • Ֆիլմի լեզուն պետք է լինի հայերենը:

Մրցույթին ներկայացվող ֆիլմը պետք է նկարահանված լինի հատուկ այս մրցույթի համար, որպես ստեղծագործական խմբի մասնակից՝ նշված աշակերտների տարիքը և դասարանները պետք է համապատասխանեն ընթացիկ ուսումնական տարում իրենց տարիքին և դասարաններին: Էլեկտրոնային հարթակներում ֆիլմի հրապարակման ժամկետների հետ կապված սահմանափակումներ չկան, եթե առկա է նկարահանման նպատակի մասին նշումը:

Պարգևները

Մրցույթի հաղթողները կպարգևատրվեն դիպլոմներով և նվերներով: Բոլոր մասնակից կրթօջախները կստանան մասնակցության վկայականներ:

Մրցույթի անցկացման կարգը և ֆիլմերի ներկայացման պահանջները

Մրցույթն անցկացվում է մեկ փուլով:

Մասնակից հաստատությունները մինչև հունվարի 15-ը ներբեռնում են իրենց ֆիլմը որևէ նիշքափոխանցող համակարգ (Google Disk և այլն) կամ էլեկտրոնային հարթակ և հղումն ուղարկում են vardanabovyan@yahoo.com էլեկտրոնային հասցեով: Էլեկտրոնային նամակը պետք է ուղարկված լինի կրթօջախի պաշտոնական կամ ղեկավար մանկավարժի էլեկտրոնային հասցեից:

Նամակի վերնագրում պետք է նշված լինի «ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ» գրառումը, իսկ նամակի բովանդակության մեջ՝ կրթօջախի ամբողջական անվանումը, ղեկավար մանկավարժի անունը, ազգանունը ու հեռախոսահամարը, ինչպես նաև ներկայացվող ֆիլմի վերնագիրը:

Ֆիլմը կարող է նկարահանվել ցանկացած տեխնիկական սարքով, ունենալ 3-10 րոպե տևողություն:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)