ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Միգրացիայի և փախստականների հարցերով ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Լեյլա Քայաջիկին:
Քննարկման առանցքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ԵԽ-ի միջև համագործակցության ընդլայնման հնարավորություններն էին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների կրթության կազմակերպման և հոգեբանական աջակցության ապահովման խնդիրները, Միգրացիայի և փախստականների հարցերով ԵԽ-ի գլխավոր քարտուղարության կողմից ծրագրային աջակցության հնարավորությունը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալության է հայտնել ԵԽ պատվիրակությանը դժվարին օրերին աջակցության պատրաստակամության համար և նշել, որ Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարը 2023 թ. հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած Նախարարների կոմիտեի նիստի ընթացքում իր մտահոգությունն է արտահայտել տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ և վերահաստատել է Եվրոպայի խորհրդի տարածքում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված իրավունքներից և ազատություններից լիարժեք օգտվելու՝ տեղահանված բնակչության իրավունքները: ԿԳՄՍ փոխնախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների համար իրականացվող ծրագրերը կրթության ոլորտում: «Հիմնարար կրթության ապահովումը մեզ համար առաջնային է, և պարզեցված ու ճկուն ընթացակարգով ապահովվում է թե՛ դպրոցականների, թե՛ ուսանողների կրթության իրավունքի իրացումը՝ անկախ փաստաթղթերի անլիարժեքությունից»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը մասնավորապես անդրադարձել է նաև Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության հետևանքով սոցիալհոգեբանական խնդիրներին աջակցության ծառայությունների կարևորությունը, որը ևս իրականացվում է ՀՀ-ում:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում գտնվող շուրջ 4000 պատմամշակութային հուշարձանների վտանգված լինելու հանգամանքին, որոնք ոչ միայն ներկայացնում են հայկական ինքնությունը, այլև համաշխարհային մշակույթի գոհարներ են: «Քաղաքական հանգամանքները մշտապես կարող են փոխվել, բայց մշակութային կոթողները, որոնք համաշխարհային նշանակություն ունեն, չեն կորցնում իրենց արժեքը: Ակնկալում ենք միջազգային կառույցների ուշադրությունը այս հարցի շուրջ»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:
Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ