ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ԼՂ-ում նախնական և միջին, բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացրած ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցման համակարգի ուսանողներին ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը:
Գործադիրը հավանություն է տվել նաև ուսումնարաններում, քոլեջներում և բուհերում տրամադրվելիք կրթաթոշակի առավելագույն չափերը հաստատելու մասին որոշման նախագծին:
Ծրագրի մանրամասները ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ ՀՀ կառավարության որոշմամբ կապահովվեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների կրթության իրավունքի իրացման պայմանները, կրթության շարունակականությունն ու անընդհատությունը։ «Հաստատվել են կրթաթոշակի առավելագույն չափերը, և վստահ ենք՝ գրեթե ամբողջությամբ կկարողանանք փոխհատուցել սովորողների ուսման վարձը և շատ արագ վերականգնել ուսանողների կրթության իրավունքը: Մեզ արդեն իսկ դիմել են ավելի քան 500 ուսանողներ՝ բուհական համակարգից և նույնքան էլ՝ նախնական և միջին մասնագիտական կրթության համակարգից: Այս որոշումն արդեն իսկ պահանջված է, քանի որ սրանով կարգավորում ենք նաև ուսանողների տեղափոխման հնարավորությունը՝ սահմանելով կարգավորումներ փաստաթղթերի և կրթական ծրագրերի տարբերությունների մասով: Քանի որ մենք ունենք նաև մարզային ուսհաստատություններ, հատկապես մեծ թվով քոլեջներ և ուսումնարաններ, այս պահին ուսանողները կկարողանան ընտրել իրենց փաստացի բնակավայրին ամենամոտ ուսհաստատությունը: Իհարկե, որոշ հարցեր կախված են նաև մասնագիտությունից. գուցե ուսանողը սովորել է մի մասնագիտությամբ, որը չկա ամենամոտ ուսհաստատությունում: Հենց այդ պատճառով ենք գնացել կրթաթոշակի տրամադրման ճանապարհով, որպեսզի մարդիկ հասկանան, որ ունեն այդ գումարը և համապատասխան ուսհաստատություններից ընտրեն ամենամոտը: Ուսումնական հաստատություններին հանձնարարված է, որ հնարավորինս հեշտ իրականացնեն այդ համալրումը: Այս նախագծով մենք կարգավորել ենք նաև տարբերությունների հարցերը. կան որոշ կրթական ծրագրեր, որոնցով Լեռնային Ղարաբաղում կրթություն իրականացվել է, իսկ Հայաստանում՝ ոչ կամ հակառակը: Այս բոլոր դեպքերի համար կարգավորումներ ենք տվել, որպեսզի խնդիրներ չառաջանան»,- նշել է նախարարը՝ տեղեկացնելով, որ ուսման վարձի փոխհատուցման գումարը փոխանցվելու է անմիջապես ուսումնական հաստատություններին:
Նշենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իրականացրել է իրավիճակի վերլուծություն՝ ըստ հասանելի տվյալների: Նախնական հավաքագրված և վերլուծված տեղեկատվության հիման վրա նախատեսվում է 2023 թվականին բուհական համակարգում ներառել շուրջ 2 116 ուսանող, իսկ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում` 2 524 ուսանող։ Կարգավորումների համաձայն՝ ուսանողներին տրամադրվելու է կրթաթոշակ, որը համաձայն ուսանողի և ուսումնական հաստատության միջև կնքվող պայմանագրի՝ փոխանցվելու է հաստատություններին` 2023-2024 ուստարվա ուսման վճարը հոգալու նպատակով:
Ելնելով իրադրության առանձնահատկությունից՝ որոշմամբ նախատեսվում է նաև սահմանվող դեպքերում չկիրառել ՀՀ կառավարության 2011 թվականի N 1240-Ն որոշմամբ սահմանված կարգի ուսանողների տեղափոխության որոշ դրույթներ, որոնք նախատեսված են այն դեպքերի համար, երբ առկա է ուսանողի տեղափոխության համար անհրաժեշտ ամբողջ փաստաթղթավորումը: Կիրառելի չեն նաև առաջին և վերջին կուրսերից տեղափոխության արգելքները, ինչպես նաև կրեդիտների տարբերության լրացման համար նախատեսված է ավելի ճկուն ընթացակարգ` անհատական պլանի համաձայն:
Սահմանվել են նաև բակալավրի կրթական աստիճանում՝ ըստ մասնագիտության (կրթական ծրագրերի) և նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացրած պետական ուսումնական հաստատություններում տրամադրվող կրթաթոշակների առավելագույն չափերի ցանկերը, որոնք հաշվարկվել են՝ ըստ տվյալ կրթական ծրագրերի ՀՀ պետական ուսումնական հաստատություններում իրականացվող ուսումնառության համար սահմանված վճարների միջին արժեքների:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…
Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…
<<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ