ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն աշխատանքային այցով եղել է Կոտայքի մարզում և շրջել մի շարք հանրակրթական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում:
Փոխնախարարի առաջին կանգառը եղել է Աբովյանի պետական էներգետիկական քոլեջը, որտեղ նա շրջել է լսարաններով, ծանոթացել շենքային և գույքային պայմաններին, զրուցել ուսանողների հետ, եղել լաբորատորիայում և ռազմագիտության լսարանում:
Քոլեջի տնօրեն Գագիկ Մեհրաբյանը նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանին տեղեկացրել է, որ հանրապետության միակ էներգետիկական քոլեջում այլևս լիցենզիոն ազատ տեղեր չունեն, որպեսզի կարողանան ընդունել ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների: ԿԳՄՍ նախարարի տեղակալը տնօրենին ներկայացրել է նման դեպքում ուսանողներին ընդունելու բացառությունները, ինչպես նաև պետական աջակցության ծրագիրը: Փոխնախարարը պարզաբանել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների համար նախարարության կողմից քոլեջին կտրվեն լրացուցիչ լիցենզիոն տեղեր՝ հաշվի առնելով. որ քոլեջում իրականացվող կրթական ծրագրերն այլ հաստատություններում չկան:
Կարճ հանդիպում է կայացել նաև մանկավարժական կոլեկտիվի հետ, որի ընթացքում դասավանդողները բարձրացրել են իրենց հուզող մի շարք հարցեր, որոնք վերաբերել են միջին մասնագիտական ուսհաստատություններում սոցփաթեթի հնարավորությանը, աշխատավարձերի բարձրացմանը, քոլեջներում ԲՏՃՄ առարկաներ դասավանդող մանկավարժներին ևս հավելավճարի հատկացմանը, ինչպես նաև լաբորատորիաների նյութատեխնիկական խնդիրներին:
Այցը շարունակվել է Չարենցավանում, որտեղ նախարարի տեղակալը ծանոթացել է Չարենցավանի պետական քոլեջի պայմաններին: Ինֆորմատիկայի լսարանում Արաքսիա Սվաջյանը նաև ծանոթացել ու զրուցել է ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողի հետ, որն այստեղ փոխել է նախկին մասնագիտությունը՝ հաշվի առնելով, որ ներկա բնակավայրում իր մասնագիտությամբ կրթություն իրականացնող ՄԿՈՒ հաստատություն չի եղել: Փոխնախարարն հետաքրքրվել է, թե ինչպես է ուսանողը հարմարվել նոր միջավայրին, ի՞նչ խնդիրներ ունի: Այս քոլեջում ևս որպես առաջնային խնդիր արձանագրվել է գույք-շենքային պայմանները:
Ապագա ավտոփականագործների հետ հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը հետաքրքրվել է, թե ի՞նչ ակնկալիքներ ունեն նրանք ստացած կրթությունից, ինչպե՞ս են պատկերացնում իրենց ապագան: Ուսանողներից մեկը նշել է, որ բացի ավտոփականագործությունից՝ նաև գծագրություններ է կատարում և հավանաբար հենց այդ ուղղությամբ էլ կշարունակի հետագայում աշխատել:
Շրջայցի ընթացքում քոլեջի տնօրեն Արտակ Գրիգորյանը ներկայացրել է քոլեջում կազմակերպվող մասնագիտական կրթական ծրագրերի պահանջարկը՝ որպես մտահոգություն շեշտելով, որ հատկապես շինարարության ոլորտի մասնագիտություններով դիմորդներ չունեն՝ չնայած որ աշխատաշուկայում այդ ուղղությամբ մեծ պահանջարկ կա:
Արձանագրելով խնդիրը՝ նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ պետության կողմից կրթաթոշակների տրամադրման նոր մոդելը, որը գործարկվել է այս ուսումնական տարվանից, կնպաստի իրավիճակի բարելավմանը: Քննարկման ընթացքում նշվել է, որ շինարարական մասնագիտություններն ընդգրկված են գերակա համարվող մասնագիտությունների ցանկում, որոնց համար նախատեսվում է բարձր կրթաթոշակ:
Զբոսաշրջային ոլորտի սպասարկում մասնագիտացմամբ սովորող 3-րդ կուրսեցիները փոխնախարարի հետ զրույցի ընթացքում տեղեկացրել են, որ շատերն արդեն իսկ աշխատում են սպասարկման ոլորտում: Ուսանողները ցանկություն են հայտնել պրակտիկան նաև երևանյան 5-աստղանի հյուրանոցներում անցնելու հնարավորություն ստանալու մասին:
Արաքսիա Սվաջյանը եղել է նաև Չարենցավանի Մ. Մաշտոցի անվան ավագ դպրոցում, որտեղ այս պահին արդեն կրթություն է ստանում ԼՂ-ից բռնի տեղահանված 26 աշակերտ: Նրանցից մի քանիսի հետ դասապրոցեսի ընթացքում ծանոթացել ու զրուցել է փոխնախարարը: Արաքսիա Սվաջյանն առաջին հերթին ճշտել է՝ արդյոք նրանք արդեն ապահովվե՞լ են դասագրքերով: Նշվել է, որ սովորողներն ապահովվել են դասագրքերով և գրենական պիտույքներով:
Այնուհետև Արաքսիա Սվաջյանը ծանոթացել է Նոր Գեղիի ակ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի նոր մասնաշենքի շինարարության մասնաշենքերից մեկի հիմնանորոգման աշխատանքներին: Մինչ այդ քոլեջի ուսանողների դասերը կազմակերպվում են Լուսակերտում: Շինարարական աշխատանքների ավարտից հետո քոլեջն ապահովված կլինի ժամանակակից կրթության կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով, հաշվի կառնվեն նաև միջավայրի ներառականության և խելամիտ հարմարեցումների պահանջները:
Վերջին կանգառը Բյուրեղավանն է եղել, որտեղ նախարարի տեղակալը եղել է տեղի ավագ դպրոցում և ուսումնարանում:
Նախարարի տեղակալը Բյուրեղավանի ավագ դպրոցում ծանոթացել է դասապրոցեսի կազմակերպման ընթացքին: Դասարաններից մեկում սովորող արցախցի աշակերտներն Արաքսիա Սվաջյանին պատմել են իրենց հին դպրոցի և նոր միջավայրում կազմակերպվող դասերի մասին: Ավագ դպրոցի շենքում նաև նախակրթարան է գործում, քանի որ հիմնական դպրոցները շենքային պայմանների և տարածքի խնդիր ունեն:
Դպրոցի տնօրենը փոխնախարարին տեղեկացրել է, որ այս տարի նախակրթարանում նաև հատուկ կարիքներ ունեցող երեխա է ընդգրկված, որի հետ առանձին աշխատանքներ են տարվում: Դպրոցն արդեն նաև հոգեբան ունի, որը պարտադիր է բոլոր դպրոցների համար այս ուսումնական տարվանից:
Բյուրեղավանի արհեստագործական պետական ուսումնարանում Արաքսիա Սվաջյանը կարճ զրույցներ է ունեցել ինֆորմատիկա և վարսավիրական գործ սովորող ուսանողների հետ, ուսումնասիրել նրանց ուսումնառության պայմանները, ծանոթացել ուսումնարանի շենքային պայմաններին:
Շրջայցի ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալը ՄԿՈՒ ուսհաստատություններում ներկայացրել է ոլորտի զարգացման ընթացիկ ծրագրերն ու հեռանկարները, խոսել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներին ուսումնական-աշխատանքային գործընթացներում ինտեգրելու անհրաժեշտության մասին: Նա նաև նշել է, որ ՄԿՈՒ հաստատությունների հանրակրթական առարկաների ուսուցիչները ևս կարող են մասնակցել կամավոր ատեստավորմանը և ստանալ աշխատավարձ՝ բարձր դրույքաչափով և հավելավճարով:
Նախարարի տեղակալի մարզային այցերը լինելու են շարունակական:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…
Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…
<<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ