ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նոր դասագրքերի գույները

Հոկտեմբերի 16, 2023
Դպրոցական անցուդարձ

Շախմատը, որպես կրթական առարկա, հետաքրքրում է սովորողներին, և ի դեմս շախմատի ակադեմիայի արհեստավարժ ու հոգատար վերաբերմունքի՝ բավարար են ու հանրամատչելի ուսումնական նյութերը, որոնք ապահովում են դասապրոցեսի արդյունավետությունը :

Դպրոցի 2-րդ «բ» դասարանը շախմատի դասն անցկացրեց համակարգչային կաբինետում, որտեղ հնարավորություն ունեցան սովորողներն ամփոփել անցած թեմաները, գունագեղ, էլեկտրոնային դասագրքով, ճիշտ և արագ մտածել էկրանին ցուցադրված պայմանական նշաններով:

Տեխնոլոգիաների գործածությունը հրապուրեց երեխաներին և ուսուցչուհի Հ. Մեսրոպյանը խոստացավ հաջորդ դասն անցկացնել lichess.org ծրագրի խաղային գործնական աշխատանքների ձևաչափով:

Կապանի N 5 հիմնական դպրոց