ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Անկախ Հայաստանը 25 տարեկան է

Սեպտեմբերի 26, 2016
Դպրոցական անցուդարձ

2016թ. սեպտեմբերի 22-ին Ստեփանավանի Հովհաննես Թումանյանի անվան ավագ դպրոցում կազմակերպված միջոցառումը նվիրված էր ՀՀ անկախության 25-ամյակին:
«Անկախ Հայաստանը 25 տարեկան է» խորագիրը կրող այս միջոցառումը դարձավ համադպրոցական տոն:
Միջոցառումը սկսվեց ՀՀ պետական օրհներգի կատարումով, այնուհետև ավագ դպրոցի աշակերտները ներկայացրին անկախության հաստատման գործընթացի վերաբերյալ տեղեկություններ, որոնք ընդմիջվում էին հայրենասիրական երգերի բարձրարվեստ կատարումով և ասմունքով:
Մանրամասն տեղեկություններ հաղորդվեցին ՀՀ Անկախության հռչակագրի, հանրաքվեի և միջազգային կառույցների կողմից ՀՀ Անկախության ճանաչման գործընթացի երաբերյալ: Անդրադարձան նաև ԽՍՀՄ-ի փլուզման և ԱՊՀ երկրների ձևավորման ու զարգացման պատմությանը:
Միջոցառումն ավարտվեց գեղեցիկ պարային կատարումով՝ «Տարոնի պար»: Ողջույնի խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Ս. Թունյանը և շնորհավորեց բոլոր մասնակիցներին, ներկաներին, հյուրերին անկախության օրվա առթիվ:

Միջոցառումը կազմակերպել էին Ռ. Չիբուխչյանը, Ե. Մկրտչյանը

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)