ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կայացել է ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևների հանձնման արարողությունը

Հոկտեմբերի 18, 2023
ՏՀՏ նորություններ Լուրեր կազմակերպություններից

«Սիլիկոնային սարեր 2023» ամենամյա միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ամենամյա կրթական պարգևների հանձնման արարողությունը:

Պարգևները՝ հուշախորհրդանիշը, վկայականը և դրամական մրցանակը, հաղթողներին հանձնել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Միջոցառմանը մասնակցել են նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն, ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևների շնորհման հանձնաժողովի նախագահ Հովիկ Մուսայելյանը, ոլորտի ներկայացուցիչներ, կրթական պարգևներին արժանացած ուսանողներն ու աշակերտները, հյուրեր:

Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը զարգացնելու, կատարելագործելու և խրախուսելու նպատակով, Կառավարության որոշմամբ, սահմանվել է կրթական վեց պարգև: Բուհերի լավագույն ուսանողների, ասպիրանտների և աշակերտների համար նախատեսված պարգևները շնորհվում են ամեն տարի: Այս տարի ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևների արժանացել են Հայաստանի բնագիտական և տեխնիկական բարձրագույն ուսումնական հաստատությունների 30 ուսանող և հանրակրթական դպրոցների 9 աշակերտ։ Մասնակիցները մրցել են հետևյալ անվանակարգերում. լավագույն ուսանողների համար՝ «Գլխավոր պարգև», «Լավագույն ասպիրանտ»` 1-ին և 2-րդ կարգ, «Լավագույն մագիստրանտ»` 1-ին և 2-րդ կարգ, «Լավագույն բակալավր»` 1-ին և 2-րդ կարգ, իսկ լավագույն սովորողներ» համար՝ «Գլխավոր պարգև», «Լավագույն աշակերտ»` 1-ին և 2-րդ կարգ։

Միջոցառման ընթացքում Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդես է եկել շնորհավորական խոսքով, որում, մասնավորապես, նշել է. «Թվային աշխարհում ներկայում աղմուկը շատ է, և ես ձեզ ուզում եմ հորդորել, որպեսզի այդ աղմուկից չվախենաք: Ինչպես աստղերով և տիեզերքով զբաղվողներն աղմուկը վերածում են թվի, հետո ինֆորմացիայի, այնպես էլ թվային այս աշխարհում այդ ամեն ինչը վերածեք թվի և ինֆորմացիայի և դրանով դրականը բացասականից կարող եք զատել»:

«Սինոփսիս Արմենիայի» նախագահ, ընկերության առաջատար գիտնական և գլխավոր ճարտարագետ, Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր-նախագահ Երվանդ Զորյանը նշել է՝ Սինոփսիսի խելացի ապագայի ռազմավարությունը միտված է նպաստելու գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի (STEM) ոլորտում կրթական և այլ ներդրումների միջոցով ապագա ճարտարագետների և նորարարների ոգեշնչմանն ու զարգացմանը: «ՀՀ կառավարության հետ համատեղ իրականացվող ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևն այդ նպատակին ծառայող նախաձեռնություններից մեկն է», - նշել է նա:

Այս տարի մրցույթին մասնակցել են 73 աշակերտ ՀՀ հանրակրթական դպրոցներից և 120 ուսանող ՀՀ բնագիտական ուղղվածությամբ հետևյալ համալսարաններից՝

  • Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (ՀԱՊՀ),
  • Երևանի պետական համալսարան (ԵՊՀ),
  • Հայաստանի ամերիկյան համալսարան (ՀԱՀ),
  • Հայ-ռուսական համալսարան (ՀՌՀ),
  • Եվրոպական համալսարան (ԵՀ),
  • Հայաստանի պետական մանկավարժական համալսարան (ՀՊՄՀ),
  • Հայաստանում Ֆրանսիական համալսարան հիմնադրամ (ՀՖՀՀ)։

Ի դեպ, Հայաստանում Ֆրանսիական համալսարանն այս տարի է ավելացել մրցույթին մասնակցող համալսարանների ցանկում, իսկ լավագույն սովորողների համար անվանակարգում մրցույթին մասնակցելու հնարավորություն են ունեցել ՀՀ բոլոր դպրոցների 10-12-րդ դասարանի աշակերտները

Ցայսօր, ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևին արժանացել են 446 ուսանող և աշակերտ։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)