ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Վարպետության դաս. մեկնարկ». պատանի երաժիշտ-կատարողների հետ կհանդիպեն Ալեքսանդր Կոսեմյանը և Հենրի Զիգֆրիդսոնը

Հոկտեմբերի 18, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ 2020 թվականից իրականացվում է «Վարպետության դաս. մեկնարկ» կրթամշակութային ծրագիրը: Այն իրականացնում է «Հարմոնիում» ՀԿ-ն (գեղարվեստական ղեկավար՝ դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Արմեն Բաբախանյան):

Ծրագրի նպատակն է պատանի տաղանդավոր երաժիշտ-կատարողների բացահայտումը, նրանց մասնագիտական կարողությունների զարգացումը, հանրային ճանաչելիության բարձրացումը, մասնակցության ապահովումը հանրապետական և միջազգային երաժշտական մրցույթներին, փառատոներին և այլ նախագծերին:

2023 թ. հոկտեմբերի 23-26-ը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում կկայանա վարպետության դասերի հերթական հանդիպումը, որը կվարի ՀՀ վաստակավոր արտիստ, ԵՊԿ պրոֆեսոր, Կոմիտասի անվան ազգային քառյակի ալտահար Ալեքսանդր Կոսեմյանը։

«Վարպետության դաս. մեկնարկ» կրթամշակութային ծրագրի շրջանակում նոյեմբերին ֆին անվանի դաշնակահար Հենրի Զիգֆրիդսոնը Երևանում կանցկացնի վարպետության դասեր: Հենրի Զիգֆրիդսոնը եվրոպական կատարողական արվեստի ոլորտում ամենապահանջված մենակատարներից և կամերային երաժիշտներից մեկն է:

«Վարպետության դաս. մեկնարկ» կրթամշակութային ծրագրի շրջանակում 2023 թվականի ընթացքում իրականացվել են 8 վարպետության դասեր՝ հայաստանյան և արտերկրի մասնագետների միջոցով:

Վարպետության դասերն անցկացրել են Brescia Classica (Իտալիա) և Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթների դափնեկիր Հռիփսիմե Աղաքարյանը (դաշնամուր), միջազգային մրցույթների դափնեկիր Արմեն-Լևոն Մանասերյանը (դաշնամուր), Բախի միջազգային մրցույթի (Լայպցիգ), Վալենտինո Բուկկիի անվան միջազգային մրցույթի (Հռոմ) դափնեկիր Դավիթ Մելքոնյանը (թավջութակ), ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սերգեյ Քեչեկը (դաշնամուր), միջազգային մրցույթների դափնեկիր, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր, ջութակահար Արամ Ասատրյանը (ջութակ), Շվեյցարիայի Լոզան քաղաքի կոնսերվատորիայի դաշնամուրային դեպարտամենտի ղեկավար, պրոֆեսոր Պասկալ Գոդարը, ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Կարինե Օհանյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, թավջութակահար Արամ Թալալյանը:

Վարպետության դասերին մասնակցել է շուրջ 100 պատանի երաժիշտ՝ Երևանից և ՀՀ մարզերից: Նրանք մասնակցել են նաև վարպետության դասերի շրջանակում կազմակերպված 8 համերգներին:

2023 թ. հունիսին «Վարպետության դաս. մեկնարկ» կրթամշակութային ծրագիրն առաջին անգամ կազմակերպվել է նաև ՀՀ Սյունիքի մարզում:

Ծրագրի գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է ծրագրի ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/meknark:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)