ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հոկտեմբերի 18-19-ը Փարիզում մասնակցում է «Դպրոցական սնունդ» կոալիցիայի առաջին Գլոբալ համաժողովին:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը մասնակցել է «Խոստումներից դեպի առաջընթաց. ազգային պարտավորությունները՝ գործողության մեջ» պլենար քննարկմանը, որի շրջանակում «Դպրոցական սնունդ» կոալիցիայի անդամ երկրների տարբեր ոլորտային պատասխանատուներ պատմել են իրենց երկրում ծրագրի իրականացման, գրանցած հաջողությունների և ապագայի հեռանկարների մասին:
Արթուր Մարտիրոսյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման ընթացքը: 2023 թվականի հուլիսից արդեն ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի հետագա կառավարումը և իրականացումն ամբողջությամբ փոխանցել է ՀՀ կառավարությանը, ու այժմ այն ամբողջությամբ ֆինանսավորվում է պետական բյուջեից։ Հայաստանում ծրագրի իրականացումը մեկնարկել է 2014 թվականից՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի օգնությամբ, Ճյուղային սննդի ինստիտուտի տեխնիկական աջակցությամբ և Ռուսաստանի Դաշնության կառավարության ֆինանսական օժանդակությամբ: Ծրագրի կառավարումն ու ֆինանսավորումը փուլային եղանակով այս տարիներին փոխանցվել է ՀՀ կառավարությանը:
Նախարարի տեղակալի խոսքով՝ 2023 թվականի հունվարից ՀՀ 10 մարզերի 1075 դպրոցների 1-ից 4-րդ դասարանների 100 հազարից ավելի երեխաներ սնունդ ստանում են պետական բյուջեի միջոցների հաշվին: Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է՝ ներկա պահին շահառուների թիվը կմեծանա, քանի որ Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներից 21 հազարը դպրոցահասակ երեխաներ են, որոնք իրենց կրթությունը կշարունակեն նաև ՀՀ մարզերի դպրոցներում:
«Այսպիսով երեխաներն ամեն օր ապահովվում են անվճար առողջ սննդով, ինչը նպաստում է սովորողների՝ ուսման և առաջադիմության բարելավմանը: Մեկ այլ կարևոր կետ, որով մենք հպարտանում ենք, ծրագրի շարունակական վերանայումն ու զարգացումն է: Հաշվի առնելով տնտեսական իրողությունները, մասնավորապես գնաճը՝ Կառավարությունը վերջերս վերանայել և ճշգրտել է ծրագրի բյուջեն։ 2023 թվականի սեպտեմբերից դպրոցներում ընդգրկված խոհարարները՝ հիմնականում համայնքներից ընտրված և խորհրդանշական գումարի դիմաց աշխատող կանայք, ներառվել են դպրոցների հաստիքացուցակում և ստանում են համապատասխան աշխատավարձ»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը:
Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ դպրոցական ճաշացանկը մշտապես բարելավվում է՝ ընդգրկելով տեղական արտադրանք, թարմ միրգ, բանջարեղեն և պրոտեիններ: Նախարարի տեղակալի փոխանցմամբ՝ հատկանշական է, որ դպրոցամերձ ջերմատներ և ինտենսիվ այգիներ ունեցող շատ դպրոցներում աշակերտները օգտվում են հենց իրենց այգիներում աճեցվող բանջարեղենից, մրգերից և հատապտուղներից:
«Մենք ակտիվորեն դասընթացներ ենք անցկացնում նաև ուսուցիչների հետ սննդային կրթության վերաբերյալ, ներգրավում ենք ծնողներին՝ հասկանալու հավասարակշռված սննդակարգի կարևորությունը և նույնիսկ ինտերակտիվ ներկայացումներ ենք կազմակերպում սովորողների համար՝ համոզվելով, որ նրանք գիտակցում են առողջ սննդի կարևորությունը: Իրականացվում են վերապատրաստումներ տարբեր ուղղություններով՝ թե՛ խոհարարների, թե՛ տնօրենների համար, ինչպես նաև աշխատանքներ են տարվում դասղեկների հետ»,- ներկայացրել է Արթուր Մարտիրոսյանը:
Նա տեղեկացրել է նաև, որ Հանրակրթության նոր չափորոշչի համաձայն՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-11-րդ դասարաններում իրականացվում է «Առողջ ապրելակերպ» պարտադիր խմբակը, որի նպատակն է աշակերտին սովորեցնել գնահատել իր և այլոց առողջությունը՝ որպես կարևորագույն արժեք, ինչպես նաև ձևավորել գիտելիքների, կարողությունների, հմտությունների և արժեքների վրա հիմնված անվտանգ վարքագիծ:
Ամփոփելով խոսքը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է, որ ծրագիրը դեռևս իրականացվում է միայն մարզային դպրոցներում, և ներկայում քննարկվում է մայրաքաղաք Երևանի դպրոցները ևս ծրագրում ներառելու հարցը, ինչը թույլ կտա շուրջ 50 հազարով մեծացնել ծրագրի շահառու երեխաների թիվը:
«Բացի դրանից՝ մասնավոր հատվածի հետ համատեղ ջանքերի և ծնողների համաֆինանսավորման նորարարական մոդելների միջոցով ձգտում ենք առողջ սնվելու առավելությունները տարածել նաև բարձր դասարաններում սովորող աշակերտների շրջանում»,- եզրափակել է Արթուր Մարտիրոսյանը:
Նշենք՝ 2021 թվականին Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) կողմից Ֆրանսիայի և Ֆինլանդիայի աջակցությամբ մեկնարկած այս կոալիցիան նպատակ ունի մինչև 2030 թվականն աշխարհի բոլոր երեխաների համար դպրոցական սննդի ծրագիր ապահովել:
Գագաթաժողովին մասնակցում են պետությունների ղեկավարներ, նախարարներ, տարածաշրջանային կազմակերպությունների, միջազգային և տեղական ոչ կառավարական ընկերությունների, հիմնադրամների, հետազոտական հաստատությունների, քաղաքապետարանների, խորհրդարանական ցանցերի և ՄԱԿ-ի գործակալությունների ներկայացուցիչներ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ